Հայաստանի Մարդու իրաւունքների պաշտպանի նամակը Ադրբեջանի Օմբուդսմանին


Հայաստանի Մարդու իրաւունքների պաշտպանի նամակը Ադրբեջանի Օմբուդսմանին

  • 20-10-2010 17:15:20   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ
 ՀՀ մարդու իրաւունքների պաշտպան Արմէն Յարութիւնեանը նամակով դիմել է Ադրբեջանի Օմբւդսման Ելմիրայ Սուլեյմանովային։ Նամակում, մասնաւորապէս, ասւում է. Յարգելի տիկին Սուլեյմանովայ Երեւան քաղաքի Բագրատունեանց 4-րդ նրբանցքի 21 շէնքի 2-րդ բնակարանի բնակիչ Անդրեյ Ծատուրեանը ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանին հասցէագրած դիմումով յայտնել է, որ իր ընտանիքը բաղկացած է չորս անձանցից` ինքը` Անդրեյ Իսակովի Ծատուրեանը /ծնուած 1938թ./, կինը` Նելլի Սուրէնի Ծատուրեանը /1938/ եւ երկու երեխաները` Արթուր Անդրէի Ծատուրեանը /ծնուած 1968թ./ եւ Սուսաննա Անդրէի Ծատուրեանը /ծնուած 1971թ./: Նշել է, որ 1988թ. ընտանիքով լքել է Ադրբեջանի Բաքու քաղաքը` թողնելով այնտեղ երեքսենեականոց բնակարանը եւ տան ամբողջ գոյքը: Գոյքը ապահովագրուած է եղել 10.000 ռուբլի ապահովագրական գումարով: Դիմումին կից ներկայացնելով բնակարանի օրդերը, բնակարանի ապահովագրութեան վերաբերեալ վկայականը եւ 12.12.1988թ. հաշուառման կենտրոնական բիւրոյի կողմից տրուած փախստականի տեղեկանքը` խնդրել է Պաշտպանի միջամտութիւնը բնակարանի վերադարձման կամ համապատասխան փոխհատուցում ստանալու հարցում: Հաշուի առնելով վերոգրեալը Ձեզ եմ ուղարկում քաղաքացի Անդրեյ Ծատուրեանի կողմից դիմումին կցուած փաստաթղթերի պատճէնները, խնդրում եմ յայտնել, թէ օրդերում նշուած բնակարանը ում անուամբ է գրանցուած տուեալ պահին: Եթէ այն դարձել է ուրիշի սեփականութիւնը, ապա որ թուականից եւ ինչ իրաւական հիմնաւորմամբ: 20 հոկտեմբերի 2010
  -   Մարդու իրաւունքներ