Ռուսաստանի հայերի միութիւնը պարգեւատրուել է ՀՀ Սփիւռքի նախարարութեան Ոսկէ մեդալով <br />


Ռուսաստանի հայերի միութիւնը պարգեւատրուել է ՀՀ Սփիւռքի նախարարութեան Ոսկէ մեդալով

  • 19-10-2010 17:18:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 18-ին Հայաստանի Գիտութիւնների ազգային ակադեմիայի նիստերի դահլիճում ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը Ռուսաստանի հայերի միութեանը պարգեւատրել է ՀՀ Սփիւռքի նախարարութեան Ոսկէ մեդալով` հայապահպանութեան, Հայաստան-Սփիռք կապերի ամրապնդման, իրականացրած բարեգործական ծրագրերի, հայ-ռուսական բարեկամութեան հարցում նշանակալի աւանդի եւ գործունէութեան 10-ամեակի առթիւ: Նախարարը գոհունակութիւն է յայտնել ՌՀՄ-ի եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի ակտիւ աշխատանքի, աշխարհի ամենատարբեր անկիւններում հայ մարդուն սատարելու եւ Հայաստանում ու Արցախում բարեգործական ակցիաներ իրականացնելու համար:
  -   Հասարակութիւն