Հայաստանի արտգործնախարարն ընդունել է Լիտվայի սեյմի փոխնախագահին<br />


Հայաստանի արտգործնախարարն ընդունել է Լիտվայի սեյմի փոխնախագահին

  • 18-10-2010 14:40:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդեանի եւ այցով Հայաստանում գտնուող Լիտվայի սեյմի փոխնախագահ, հայ-լեհական միջխորհրդարանական բարեկամութեան խմբի նախագահ Ալգիս Կաշետայի հոկտեմբերի 18-ի հանդիպմանը հանգամանալից անդրադարձ է եղել Հայաստանի եւ Լիտվայի միջեւ խորհրդարանական համագործակցութեան զարգացման ուղղութեամբ ձեռնարկուելիք քայլերին, միջազգային կազմակերպութիւնների խորհրդարանական վեհաժողովներում երկու երկրների պատուիրակութիւնների փոխգործակցությանը: Անդրադարձ է կատարուել նաեւ մի շարք երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարցերի, Հայաստան-Եւրոպական Միութիւն համագործակցութեանը: Երկուստեք ընդգծվել էեւտրատնտեսական համագործակցութեան աշխուժացման անհրաժեշտութիւնը: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութեան հաղորդագրութեան, Է.Նալբանդեանը եւ Ա.Կաշետան նաեւ մտքեր են փոխանակել Հարաւային Կովկասում անվտանգութեան ապահովմանն առնչուող հարցերի, առկայ խնդիրների եւ դրանց լուծման ուղիների վերաբերեալ:
  -   Քաղաքական