«Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի կ'ունենան հետեւեալ ձեռնարկները:
Մայիսի 21, ժ. 15:00 - Մայր Աթոռի Ռուբեն Սեւակի թանգարանում տեղի կ'ունենայ գեղանկարիչ Վ. Սուրէնեանցի «Աստուածամայրը Մանկան հետ» սրբապատկերի ցուցադրումը:
Մայիսի 21, ժ. 16:00 - Մայր Աթոռի Ռուբեն Սեւակի թանգարանում կը ներկայացուի բանախօսութիւն` «Օրհնութիւն նորանկախ Հայաստանին» խորագրով: Բանախօսն է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիւի եւ Թանգարանների տնօրէն Արժանապատիւ Տ. Ասողիկ քահանայ Կարապետեանը:
Մայիսի 21, ժ. 18:30 - Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի աւանդատուն-թանգարանում կը բացուի «Օրհնութիւն նորանկախ Հայաստանին» խորագրով ցուցահանդէսը:
Ցուցահանդէսին ներկայացուելու են`
ա. Անկախութեան հռչակման եւ առաջին տարիների գործընթացների հետ կապուած Կաթողիկոսական դիւանի վաւերագրեր եւ նիւթեր,
բ. Երանաշնորհ Տ.Տ. Վազգէն Ա. Հայրապետի գրասեղանի Եռագոյն դրօշակը,
գ. Ամենայն Հայոց Կաթողիկոսներին տրուած նորանկախ Հայաստանի պետական պարգեւները,
դ. Հայոց Եկեղեցու «Ս. Գրիգոր Լուսաւորիչ» բարձրագոյն շքանշանի երկու տարբերակ` պատրաստուած երջանկայիշատակ Տ. Տ. Գեւորգ Է. Սուրէնեանց եւ Տ. Տ. Գեւորգ Զ. Չորեքչեան Հայրապետների գահակալութեան տարիներին: