Յաիր Օրոն. «Ժխտելով Հայոց ցեղասպանութիւնը` Իսրայելը<br /> դաւաճանում է Հոլոքոստի զոհերի յիշատակը»<br />


Յաիր Օրոն. «Ժխտելով Հայոց ցեղասպանութիւնը` Իսրայելը
դաւաճանում է Հոլոքոստի զոհերի յիշատակը»

  • 21-04-2010 18:38:00   |   |  Հասարակութիւն
ՓԱՐԻԶ, 21 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ժխտելով Հայոց ցեղասպանութիւնը` Իսրայելը դաւաճանում է Հոլոքոստի զոհերի յիշատակը. Փարիզում անցկացուող «Հայաստան-Թուրքիա. ինչպէս կարգաւորել յարաբերութիւնները» գիտաժողովում ելոյթ ունենալով` ասել է իսրայելցի պրոֆեսոր Յաիր Օրոնը: Ըստ նրա, Իսրայելը երկակի չափորոշիչներով է առաջնորդւում. մի կողմից` պայքարում է Հոլոքոստի ժխտման դէմ, միւս կողմից` ոչ միայն հերքում է Հայոց ցեղասպանութիւնը, այլեւ իր աւանդն է բերում այդ պատմական փաստի ժխտման գործին: «Ապագայում դա վնաս կհասցնի հենց Հոլոքոստի ճանաչմանը»,- համարում է պրոֆեսորը: «Իւրաքանչիւր ոք կը համաձայնի, որ Իսրայելն իրաւունք չունի առեւտրի առարկայ դարձնել Հոլոքոստը: Աւելին, նա իրաւունք չունի ոչ մի պարագայում նոյնը անել մէկ այլ երկրի նկատմամբ: Իսկ Իսրայելը իրեն հենց այդպէս է պահում Հայոց ցեղասպանութեան հարցում»,- ասել է Օրոնը` անդրադառնալով նաեւ 2007, 2008, 2009 թուականներին Կնեսետում Ցեղասպանութեան թեմայով քննարկումներին: Դրանք բոլորը ձախողուել են, եւ պրոֆեսորի կարծիքով` նոյնը սպասւում է նաեւ այս տարի,- տեղեկացնում է «Երկիրը»:
  -   Հասարակութիւն