Հայ սամբիստները եօթ մեդալ նուաճեցին Եւրոպայի առաջնութիւնում<br />


Հայ սամբիստները եօթ մեդալ նուաճեցին Եւրոպայի առաջնութիւնում

  • 19-04-2010 16:46:00   |   |  Սպորտ
 ՍԱԼՈՆԻԿ, 19 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունաստանի Սալոնիկ քաղաքում աւարտուեց սամբոյի պատանիների, աղջիկների, երիտասարդների Եւրոպայի առաջնութիւնը: Մրցումների վերջին օրը Հայաստանի ընտրանու հաշուին եւ երկու բրոնզէ մեդալ աւելացրեցին պատանիների 56 կգ քաշային կարգում հանդէս եկող Ալեքսանդր Բալայեանը եւ երիտասարդների 57 կգ քաշային կարգում` Արեն Անտոնեանը: Ըստ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամլոյ հաղորդագրութեան, հայ մարզիկներից մրցանակային տեղեր են գրաւել. Առաջին տեղ` Տիգրան Կիրակոսյան (52կգ), երկրորդ տեղ` Մհեր Կարապետեան (75կգ), երրորդ տեղ` Ալեքսանդր Բալայեան (56կգ), Արեն Անտոնեան (57կգ), Արմէն Ադամեան (68կգ), Դավիթ Գրիգորեան (82կգ), Արտուշ Մկրտչեան (+100կգ):
  -   Սպորտ