ԵՊՀ-ում պէտք է պատրաստուեն արեւմտահայերենի մասնագէտներ<br /> Սփիւռքի դպրոցների համար, գտնում է ՀՀ Սփիւռքի նախարարը<br />


ԵՊՀ-ում պէտք է պատրաստուեն արեւմտահայերենի մասնագէտներ
Սփիւռքի դպրոցների համար, գտնում է ՀՀ Սփիւռքի նախարարը

  • 16-04-2010 10:00:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Յուլիսի 3-5-ը Երեւանում կկազմակերպուի «Արեւմտահայերենի ուսուցման վիճակը Սփիւռքում» գիտագործնական խորհրդաժողովը: Դրան ընդառաջ ապրիլի 16-ին Հայաստանի Սփիւռքի նախարարութիւնում մասնագէտների, գիտաուսումնական եւ մշակոյթային հաստատութիւնների ներկայացուցիչների մասնակցութեամբ կազմակերպվեց քննարկում «Արեւմտահայերենի ուսուցման արդի վիճակը Սփիւռքում», «Արեւմտահայերենի ուղղագրությունը եւ դրա կանոնակարգման խնդիրը, ուսուցմանն առնչուող հիմնախնդիրները, ծրագրերը եւ դրանց բարեփոխումների անհրաժեշտութիւնը», «Արեւմտահայերենի դասագրքերի վերլուծութիւնը եւ փոփոխութիւնների անհրաժեշտութիւնը» թեմաներով: Այն դիտարկման վերաբերեալ, թէ աշխարհի համալսարաններում կան 78 համալսարաններ, գիտական կենտրոններ, որտեղ տարւում են արեւմտահայերենի դասընթացներ, Հայաստանի Գրողների միութեան նախագահ Լեւոն Անանեանը նկատեց, որ մեծ ակնկալիքներ այդ փաստից չի կարելի ունենալ, քանի որ դա «աւելի շատ դեկոր է` թմբուկ»: Նշուեց, որ հայերէնի ուսուցումը նման կենտրոններում մեծամասամբ «ինքնագործունէութեան» մակարդակ ունի, կայ որակեալ ուսուցիչների խնդիր, եւ նման կենտրոններում մեծամասամբ հայ աշակերտները կամ ուսանողները փոքր թիւ են կազմում: Այդուհանդերձ Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը գտնում է, որ արեւմտահայերենի դասաւանդումը Սփիւռքում պէտք է կազմակերպուի` աշխարհընկալման համահայկական միատեսակ հիման վրայ, սակայն միաժամանակ հաշուի առնելով տարածաշրջանային առանձնահատկությունները: Ըստ նախարարի, անցկացուելիք խորհրդաժողովի նպատակը խիստ գործնական է` ուսումնասիրել, թէ ինչպիսի դասագրքեր կան Հայաստանում եւ Սփիւռքում, որոշում կայացնել համահայկական դասագիրք հրատարակելու մասին: «Ակնյայտ է, որ մենք արեւմտահայերենի ուսուցման հետ խնդիրներ ունենք»,- լրագրողների հետ զրոյցում նշեց Սփիւռքի նախարարը: Ամենակարեւոր խնդիրը, որ պէտք է լուծուի` Երեւանի պետհամալսարանում պատրաստուեն արեւմտահայերենի ուսուցիչներ: Նախարարն այս առաջարկութեամբ մտադիր է հանդէս գալ խորհրդաժողովում: Իսկ ապրիլի 16-ի քննարկումից, ըստ նախարարի, Հայաստանի լեզուաբան գիտնականները հասկացան, որ խորհրդաժողովի նպատակն է համատեղ ուժերով դասագրքեր ստեղծել, այլ ոչ թէ ինչ-որ հակասութիւններ քննարկել:
  -   Հասարակութիւն