Հայաստանի ԱԺ-ն հանդէս է եկել պարզաբանմամբ<br />


Հայաստանի ԱԺ-ն հանդէս է եկել պարզաբանմամբ

  • 08-04-2010 15:24:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 8-ին Հայաստանի Ազգային Ժողովի Հասարակայնութեան եւ լրատւութեան միջոցների հետ կապերի վարչութիւնը հանդէս է եկել հետեւեալ պարզաբանմամբ. «Հայաստանի Հանրապետութիւնը յայտարարել է, որ կողմ է հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորմանը եւ արձանագրութիւնների վավերացմանն առանց նախապայմանների: ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը բազմիցս ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը, որը մնում է անփոփոխ: «Հիւրիեթ»-ի եւ միւս լրատվամիջոցների կողմից ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամեանին վերագրւող յայտարարութիւնը չի համապատասխանում իրականութեանը, ինչը խորհրդարանի նախագահը մէկ անգամ եւս վերահաստատեց Ազգային ժողովի ապրիլի 8-ի նիստում»: Թուրքական պարբերականը եւ որոշ այլ լրատվամիջոցներ, մասնաւորապէս, յայտնել էին, որ ԱԺ-ի նախագահը ապրիլի 6-ին մեկնարկած հերթական լիագումար նիստում, օրակարգի հաստատման ժամանակ, իբր ասել էր, թէ օրակարգում ընդգրկուած հայ-թուրքական արձանագրութիւնները կքննարկուեն ապրիլի 6-8-ի նիստերում: Մինչդեռ, ինչպէս «ՆՏ»-ն տեղեկացրել էր դեռեւս ապրիլի 6-ին, Հ.Աբրահամեանը` ի պատասխան ընդդիմադիր «Ժառանգութիւն» խմբակցութեան ղեկավար Ստյոպա Սաֆարեանի հարցին, յայտնել էր, որ հարցն օրակարգից հանելու վերաբերեալ գործադիր իշխանութեան կողմից առաջարկութիւն չի ներկայացուել: Հարցն օրակարգում է, «քանի որ ռեսուրսներ դեռ կան քննարկելու Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրուած արձանագրութիւնների վաւերացման հարցը»,- ասել էր ԱԺ-ի նախագահը:
  -   Քաղաքական