Ծանրամարտի Եւրոպայի մեծահասակների առաջնութեանը կմասնակցեն<br /> Հայաստանի 8 մարզիկներ<br />


Ծանրամարտի Եւրոպայի մեծահասակների առաջնութեանը կմասնակցեն
Հայաստանի 8 մարզիկներ

  • 02-04-2010 18:18:00   |   |  Սպորտ
ՄԻՆՍԿ, 2 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Բելառուսում կայանալիք ծանրամարտի Եւրոպայի տղամարդկանց 89-րդ եւ կանանց 23-րդ առաջնութիւններին կմասնակցեն 30 երկրների 350 մարզիկներ: Հայաստանից տղամարդկանց առաջնութիւնում հանդէս կգան 6, իսկ կանանց առաջնութիւնում` 2 ծանրամարտիկներ: Հայաստանեան պատուիրակութիւնը ղեկավարում է ՀՀ Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամուէլ Խաչատրեանը: Մրցումները կմեկնարկեն ապրիլի 5-ին: Մինչ այդ` ապրիլի 2-4-ին, Մինսկում կկայանայ Ծանրամարտի Եւրոպայի ֆեդերացիայի կոնգրեսը: Հայաստանի տղամարդկանց հաւաքականից 56 կգ քաշային կարգում Սմբատ Մարգարեանը մրցահարթակ կելնի ապրիլի 5-ին, 77 կգ քաշային կարգում Տիգրան Գ. Մարտիրոսեանը` ապրիլի 8-ին, 85 կգ քաշային կարգում Գեւորիկ Պողոսեանը եւ Արա Խաչատրեանը` ապրիլի 9-ին, 105 կգ քաշային կարգում Արթուր Բաբայեանը եւ գերծանր քաշային կարգում Ռուբէն Ալեքսանեանը` ապրիլի 11-ին: Կանանց հաւաքականից 69 կգ քաշային կարգում Մելինէ Դալուզեանը մրցահարթակ կելնի ապրիլի 7-ին, 75 կգ քաշային կարգում Հռիփսիմէ Խուրշուդեանը` ապրիլի 10-ին:
  -   Սպորտ