Մահ՝ պատուհանից վայր ընկնելու արդիւնքում


Մահ՝ պատուհանից վայր ընկնելու արդիւնքում

  • 02-05-2011 18:57:10   | Հայաստան  |  Հասարակութիւն
Մայիսի 1-ի ժամը 13.55-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանութեան Շէնգաւիթի բաժնում հաղորդում է ստացուել, որ «պոլիտրաւմայ» ախտորոշմամբ իրենց մօտ բուժօգնութեան է տեղափոխուել 32-ամեայ Մնացական Յակոբկոխեանը, որը ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Մեկնած օպերատիւ խմբին Մ.յակոբկոխեանին ուղեկցողները յայտնել են, որ նա վնասուածքն ստացել է Բագրատունեաց փողոցի 38/1 շէնքի բնակարաններից մէկի պատուհանը նորոգելու ժամանակ անզգուշութեամբ վայր ընկնելու հետ'անքով: Նոյն օրը ժամը 18.30-ին Մ.յակոբկոխեանը, գիտակցութեան չգալով, հիւանդանոցում մահացել է: Դէպքի հանգամանքները պարզւում են: Կատարւում է հետաքննութիւն:
  -   Հասարակութիւն