Լիբանանի կիրակնօրեայ դպրոցների սաները ելոյթ են ունեցել<br /> «Ուխտի օրուայ» նախօրեակին<br />


Լիբանանի կիրակնօրեայ դպրոցների սաները ելոյթ են ունեցել
«Ուխտի օրուայ» նախօրեակին

  • 24-03-2010 15:41:00   |   |  Հասարակութիւն
ԱՆԹԻԼԻԱՍ, 24 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Մարտի 20-ին, Ս. Գրիգոր Լուսաւորչի չարչարանքների եւ Խոր Վիրապ մտնելու տոնի, ինչպէս նաեւ, կաթողիկոսարանի Ուխտի օրուայ առթիւ, Ս. Գրիգոր Լուսաւորիչ մայր տաճարում, Հսկումի արարողութիւնից յետոյ տեղի է ունեցել հայ եկեղեցու կիրակնօրեայ դպրոցների վարիչ տնօրինության կազմակերպած հանդիսութիւնը,- հաղորդում են Անթիլիասի մայրավանքից: Ս. Գրիգոր Լուսաւորչին նուիրուած աղօթքներով, շարականներով ու երգերով հանդէս են եկել Լիբանանի թեմի կիրակնօրեայ դպրոցների պատանեկան «Շողակաթ» երգչախումբը եւ մայրավանքի կիրակնօրեայ դպրոցի սաները: Հանդիսութեան վերջում իր օրհնութեան խօսքն է ասել Մայր տաճարի լուսարարապետ Կոմիտաս արքեպիսկոպոս Օհանյանը:
  -   Հասարակութիւն