Լոյս է ընծայել Արմէն Ասատրեանի` «Թիֆլիսի հայկական Մողնու Սուրբ Գեւորգ եւ Սուրբ Նշան եկեղեցիները» վերտառութեամբ ուսումնասիրութիւնը


Լոյս է ընծայել Արմէն Ասատրեանի` «Թիֆլիսի հայկական Մողնու Սուրբ Գեւորգ եւ Սուրբ Նշան եկեղեցիները» վերտառութեամբ ուսումնասիրութիւնը

  • 05-08-2016 16:30:00   |   |  Նոր գրքեր

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լոյս է ընծայել Արմէն Ասատրեանի` «Թիֆլիսի հայկական Մողնու Սուրբ Գեւորգ եւ Սուրբ Նշան եկեղեցիները (պատմութիւն եւ տարեգրութիւն)» վերտառութեամբ ուսումնասիրութիւնը:
«Թիֆլիսի հայկական եկեղեցիները» շարքի հերթական այս գիրքը մի ամփոփ աշխատութիւն է` նուիրուած Թիֆլիսի երկու յայտնի եկեղեցիների տարեգրութեանն ու պատմութեանը: Առաջին անգամ մանրամասն ներկայացուել է Ս. Գեւորգ եւ Ս. Նշան եկեղեցիների պատմութիւնը` հիմնադրումից մինչեւ մեր օրերը: Արխիւային վաւերագրերի հիման վրայ հեղինակը ներկայացրել է միաբանների եւ երէցփոխանների գործունէութեանը վերաբերող փաստեր, ինչպէս նաեւ նրանց ծառայական ցուցակները եւ տեղեկութիւններ ընտանեկան դրութիւնից: Առաջին անգամ տպագրուել է Թիֆլիսի ամենանշանաւոր հայկական երկու եկեղեցիների 1841 թ. ծխականների ցուցակը: Գրքում տեղ են գտել նաեւ տեղեկութիւններ եկեղեցապատկան կալուածքների եւ եկեղեցական ծխական դպրոցների գործունէութեան մասին:
Աշխատութիւնը հարուստ է ինչպէս Մեսրոպ Մաշտոցի անուան Մատենադարանի, այնպէս էլ Հայաստանի Ազգային արխիւում պահպանուած բազմաթիւ անտիպ վաւերագրերով, նախախորհրդային մամուլի նիւթերով եւ հին լուսանկարներով: 
Այն հրատարակուել է մեկենասութեամբ «Սարգիս Գաբրիէլեան» հիմնադրամի:
 
  -   Նոր գրքեր