Երեւանի բակերում կը տեղադրուեն եւս 48 ժամանակակից մանկական խաղահրապարակներ եւ մինի ֆուտբոլի 11 դաշտեր


Երեւանի բակերում կը տեղադրուեն եւս 48 ժամանակակից մանկական խաղահրապարակներ եւ մինի ֆուտբոլի 11 դաշտեր

  • 02-05-2011 18:35:45   | Հայաստան  |  Հասարակութիւն
Երեւանի քաղաքապետի յանձնարարութեամբ շարունակում են ուսումնասիրութիւնները մայրաքաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատութիւններում: Հերթական աշխատանքային խորհրդակցութեան ժամանակ ներկայացուել են ապրիլի 13-29-ը ընկած ժամանակահատուածում իրականացուած ուսումնասիրութիւնների արդիւնքները: Զեկուցուել է, որ նախադպրոցական ուսումնական հաստատութիւններում երեխաների թուի յաճախման օրուայ հաշուառման մասով, օրինակ, թիւ 152 մանկապարտէզում ստուգման օրը արձանագրուել է 35 հաւելագրուած երեխայ: Սոյն հիմքով տնօրէնն ազատուել է աշխատանքից: Ստուգուած մանկապարտէզներում արձանագրուել են նաեւ ընդունելութեան կարգի խախտումներ, առանձին դէպքերում ճկուն համակարգով երեխայի յաճախման մատեանի գործածութեան հետ կապուած թերութիւններ եւ բացթողումներ, մի շարք Նուհ-երում որոշ երեխաների մասով, որոնց յաճախումը իրականացւում է վճարովի հիմունքներով, բացակայել են վճարման անդորրագրերը: Առանձին մանկապարտէզներում ճաշացանկը չի համապատասխանել սահմանուած նորմերին: Երեւանի քաղաքապետ Կարէն Կարապետեանը խիստ վերահսկողութեան եւ պատժամիջոցների կիրառման պահանջ է դրել բոլոր այն մանկապարտէզների նկատմամբ, որտեղ կը գրանցուեն երեխաների սննդի կազմակերպման խախատումների եւ հաւելագրումների դէպքեր. «Երեխաների սննդի հետ կապուած ցանկացած խախտման դէպքում տնօրէնին անմիջապէս ազատել աշխատանքից: Անգամ լաւ պատմութիւն ունեցող մանկապարտէզի տնօրէնին»,- շեշտել է քաղաքապետը: Զեկուցուել է նաեւ մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի աշխատանքների կազմակերպման իրավիճակն ուսումնասիրելու նպատակով իրականացուող մոնիտորինգի ապրիլ ամսուայ արդիւնքները: Դրանց նախնական վերլուծութիւնից պարզուել է, որ մի շարք միկրոաւտոբուսային երթուղիներում (հ.հ.53, 102, 107, 108, 109, 110) փաստացի շահագործուող շարժակազմի քանակները զգալիօրէն քիչ են եղել սահմանուած պլանային քանակներից, որի արդիւնքում մեծ են եղել շարժման միջակայքերը եւ չի ապահովուել երթուղիների կանոնաւոր սպասարկումը։ Մի շարք միկրոաւտոբուսային երթուղիներում (հ.հ.4, 11, 16, 31, 37, 39, 40, 52, 60, 61, 66, 75, 81, 82, 84, 92, 102, 108, 110) շարժակազմերի 30-50%-ի արտաքին տեսքը գնահատուել է անբաւարար։ Սահմանուած ուղեվարձից բարձր՝ 200 դրամ ուղեվարձով փոխադրումներ իրականացնելու (միկրոաւտոբուսային հ.հ.69 եւ 76 երթուղիներ), երթուղում սահմանուած քանակի շարժակազմ չապահովելու եւ ուղեւորների սպասարկումը ձախողելու (հ.53 երթուղի) համար, մրցութային յանձնաժողով են ներկայացուել համապատասխան հիմքեր՝ նշուած երթուղիները սպասարկող կազմակերպութիւնների հարցը քննարկելու եւ նրանց սպասարկման իրաւունքից զրկելու համար։ Արձանագրուել են հասարակական տրանսպորտի կանգառներից օգտուելու կանոնների խախտման դէպքեր ներքաղաքային երթուղիներում շահագործուող թուով 34 տրանսպորտային միջոցների մօտ։ Քաղաքապետը յանձնարարել է հետեւողականօրէն շարունակել մոնիտորինգը եւ երթուղիները սպասարկելու պայմանագրային կէտերը խախտած անբարեխիղճ տնտեսվարողներին ենթարկել խիստ պատասխանատուութեան: Մայրաքաղաքի բակերի բարեկարգման մասով զեկուցուել է, որ շուտով կը մեկնարկեն աշխատանքները: Բարեկարգման աշխատանքներին զուգահեռ, վարչական շրջանների տարբեր բակերում փոքրիկ երեւանցիների համար կը տեղադրուեն նաեւ 48 ժամանակակից մանկական խաղահրապարակներ եւ մինի ֆուտբոլի 11 դաշտեր: Աշխատանքային խորհրդակցութեան ընթացքում քննակուել են նաեւ համաքաղաքային ծրագրերին վերաբերող այլ հարցեր: Յանձնարարուել է սահմանուած ժամկէտներում սկսել եւ աւարտել մայրաքաղաքի փողոցների բարեկարգման, կանաչապատման, շքամուտքերի վերանորոգման եւ աղբահանութեան կազմակերպման աշխատանքները:
  -   Հասարակութիւն