Աբդուլահ Գիւլ. «Բարդ խնդիրները երբեմն անձայն<br /> դիւանագիտութեամբ են կարգավորում»<br />


Աբդուլահ Գիւլ. «Բարդ խնդիրները երբեմն անձայն
դիւանագիտութեամբ են կարգավորում»

  • 16-03-2010 17:17:00   |   |  Քաղաքական
ԱՆԿԱՐԱ, 16 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Թուրքիան չի ընդունում, որ 20-րդ դարասկզբին Օսմանեան կայսրութիւնում տեղի ունեցած իրադարձութիւնները կազմակերպուել էին պետութեան կողմից, եւ դա ցեղասպանութիւն չէր: «Թող ստեղծուեն պատմական յանձնաժողովներ: Մենք կբացենք մեր արխիւները, թող միւսներն էլ բացեն: Ռուսների արխիւներն էլ կարեւոր են»,- ըստ թուրքական մամուլի` լրագրողների հետ հանդիպման ժամանակ յայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գիւլը` անդրադառնալով ԱՄՆ-ում եւ Շվեդիայում Հայոց ցեղասպանութիւնը ճանաչող օրինագծերի ընդունմանը եւ Հայաստանի հետ յարաբերութիւնների հաստատմանը: Ըստ նրա` նման օրինագծերը վնաս են հասցնում տարածաշրջանում խաղաղութիւն հասատատելուն ուղղուած ջանքերին եւ յաւելել. «Բարդ խնդիրները երբեմն անձայն դիւանագիտութեամբ են կարգավորում»: Հարցին, թէ ինչպե՞ս են զարգանալու հայ-թուրքական յարաբերութիւնները, Թուրքիայի նախագահը պատասխանել է. «Ամէն ինչ իր ժամանակն ունի: Արձանագրութիւնների հարցում Թուրքիան Հայաստանից մէկ քայլ առաջ է. մենք դրանք անմիջապէս ուղարկեցինք խորհրդարան, իսկ Հայաստանի Սահմանադրական դատարանը այնպիսի որոշում ընդունեց` կարծես արձանագրութիւնները նորից մշակուեցին: Սակայն այդ ամէնը կարելի է լուծել դիւանագիտական ճանապարհով: Կախուած խնդիրների բարդութիւնից` որոշ հարցեր կլուծուեն անձայն դիւանագիտութեամբ, բայց դա չի նշանակում, որ ամէն ինչ վերջացած է»,- նշել է Թուրքիայի նախագահը:
  -   Քաղաքական