<br /> Իլիայ Երկրորդն ընդունեց Վրաստանում Հայաստանի դեսպան Յովհաննէս Մանուկեանին<br />



Իլիայ Երկրորդն ընդունեց Վրաստանում Հայաստանի դեսպան Յովհաննէս Մանուկեանին

  • 02-05-2011 18:12:33   |   |  Քաղաքական
Ապրիլի 29-ին Համայն Վրաստանի Կաթողիկոս-պատրիարք Իլիայ Երկրորդն ընդունեց Վրաստանում Հայաստանի դեսպան Յովհաննէս Մանուկեանին: Հանդիպմանը մասնակցեցին նաեւ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգէն եպիսկոպոս Միրզախանեանը եւ Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթը: Հանդիպման ընթացքում քննարկուեցին երկու քոյր-եկեղեցիների յարաբերութիւններին առնչուող հրատապ հարցեր, այդ թւում` Վրաստանում ներկայացուած աւանդական դաւանանքների եկեղեցիներին իրաւաբանական կարգավիճակ տրամադրելու խնդիրը: Զրոյցի ժամանակ շեշտուեց հայ եւ վրաց ժողովուրդների միջեւ պատմականօրէն ձեւաւորուած բարիդրացիական կապերի յետագայ զարգացման անհրաժեշտութիւնը:
  -   Քաղաքական