Սոչիի հայութիւնն այսուհետ ունի իր թերթը` «Հայկական
լրաբերը»
16-03-2010 12:30:00 | Ռուսաստան | Հասարակութիւն
ՍՈՉԻ, 16 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Սոչիում լոյս է
տեսել «Արմյանսկիյ վեստնիկ» (Հայկական լրաբեր) թերթի անդրանիկ
համարը:
Սոչիի «Սեւան» համայնքի պարբերականը` «Հայակական լրաբերը»,
տպագրվում է հայերէն եւ ռուսերէն լեզուներով, ունի ութ էջ, առաջին
եւ վերջին էջերը գունաւոր են:
Ինչպէս hayernaysor.am-ին տեղեկացրեց թերթի գլխաւոր խմբագիր
Անահիտ Անտոնեանը, «Հայկական լրաբերը» ունենալու է մշտական
խորագրեր, որոնց թւում առանձին էջ է կազմելու Մեսրոպեան տառերի
ուսուցման բաժինը: Դասերը ընթանալու են ըստ հայերէն լեզուի
ինքնուսույցներից մէկի:
Թերթում ներկայացուելու են նաեւ պատմական ակնարկներ: Թերթը
անդրադառնալու է նաեւ ոչ միայն Սոչիի համայնքի, այլ նաեւ ամբողջ
քաղաքի քաղաքական, հասարակական կեանքի կարեւոր
իրադարձութիւններին, միջազգային յարաբերութիւններին, 2014
թուականի Ձմեռային Խաղերի հետ կապուած մեծածաւալ միջոցառումներին եւ
այլն:
Առանձնայատուկ ուշադրութիւն է նուիրուելու ակնարկներին «Սեւան»
կազմակերպութեան լաւագոյն ներկայացուցիչների մասին, ովքեր չեն
խնայում իրենց էներգիան ու ժամանակը յանուն «Սեւանի» բարգաւաճմանը:
Հայաստանի նորությունները, ինչպէս նաեւ սփիւռքի ողջ
հայութեան հետ կապուած նորությունները նույնպես տեղ են գտնելու
«Հայկական լրաբերում»: Ներկայացուելու են հայկական կրթօջախները,
որտեղ դասաւանդւում են հայագիտական առարկաներ, երաժշտական
համոյթները, հայկական պարի, ասմունքի խմբերը, կիրակնօրեայ
դպրոցներն ու հայկական եկեղեցիները, հայկական պետական կամ
եկեղեցական տոներն ու ծէսերը: Անդրադարձ է կատարուելու հայազգի
ականաւոր գրողների, պետական գործիչների, արուեստի նշանաւոր դէմքերի
ծննդեան տարեդարձերին եւ այլ կարեւոր իրադարձութիւններին:
Յատուկ էջում լուսաբանուելու է ՀՀ Սփիւռքի նախարարաության
անցուդարձը, յայտարարութիւնները, միջոցառումները, համահայկական
մրցույթները, «Արի տուն», «Մէկ ազգ, մէկ մշակոյթ» եւ այլ
ծրագրերը: Թերթի էջերում փորձ է արուելու պատասխանել
ընթերցողի հարցերին նախարարութեան աշխատակիցների օգնութեամբ:
Ա.Անտոնեանի վկայութեամբ, «Տարիների փորձով թրծված, իր
դիրքերն արդէն ամրապնդած Սոչիի «Սեւան» հայկական համայնքը չէր
կարող չստեղծել իր լրատուամիջոցը, որը կապող օղակ ու կամուրջ է
ծառայելու Սոչիի հայութեան, կազմակերպութեան եւ Հայաստանի միջեւ:
Թերթը հաւակնում է դառնալ սոչիաբնակ հայերի սեղանի գիրքը,
ինֆորմացիայի աղբիւրը, հայրենաբաղձ հայորդու հոգու օրրանը...», եւ
քանի որ Սոչիում գործել էր արդէն «Հայակական լուրեր» (Արմյանսկիյե
վեստի) թերթը, որը մեծ հեղինակութիւն է վայելել ընթերցողի մօտ,
որոշուեց վերականգնել հին թերթի անուանումը աննշան փոփոխությունով:
Այսպիսով, «Հայկական լուրերը» վերափոխվեց «Հայկական լրաբեր»-ի:
Ըստ Ա.Անտոնեանի, Սոչիի «Սեւան» հայկական համայնքի նախագահ
Յակոբ Քոչքոնյանը անմիջական մասնակցութիւն է ցուցաբերել թերթի
լոյս ընծայմանը` նիւթերի հաւաքման, պատրաստման, ձեւաւորման,
թեմաների ընտրութեան, անգամ խմբագրման եւ սրբագրման բծախնդիր
ընթացքին: «Իր տարիքին անհամապատասխան եռանդով նա վարակում էր
խմբագրական կազմին, շահագրգռում ու խրախուսում, չէր խնայում իր
սուղ ժամանակը տրամադրել պարբաերականի աշխատանքներին»,- նշում է
թերթի գլխաւոր խմբագիրը, ըստ որի «Առաջին հերթին թերթի
հեղինակութեան բարձրացման վրայ վիթխարի ազդեցութիւն ունեցաւ ՀՀ
Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանի հայրենաշունչ, բոցավառ,
հրահրիչ ու ոգեւորիչ խօսքերով լեցուն ուղերձը, որը մեծագոյն
պատկառանքով տեղադրուեց «Լրաբերի» առաջին էջում»:
Թերթի գլխաւոր խմբագիրը համառոտ տեղեկութիւններ ներկայացրեց
նաեւ իր մասին. ծնուել է Սեւանի շրջանի Գեղամավան գիւղում: Ուսանել
է Երեւանի Պետական Համալսարանի բանասիրական ֆակուլտետում եւ երրորդ
կուրսից մասնագիտացել է ժուռնալիստիկայի բաժնում: Դեռեւս դպրոցական
տարիներից տպագրուել է «Պիոներ կանչ» թերթում, այնուհետեւ «Երեւանի
համալսարան» եւ այլ թերթերում: Աշխատել է Երեւանի Մուշեղ Իշխանի
անուան թիւ 58 դպրոց-ակադեմիայում որպէս հայոց լեզուի եւ հայ
գրականութեան ուսուցչուհի:
Ամուսնացել եւ Սոչի է տեղափոխուել 1994 թուականին: 2000
թուականից աշխատել է Սոչիի հայկական համայնքի հետ որպէս լրագրող:
Սկզբում Սոչիի «Հայկական լուրեր» թերթի խմբագրութիւնում, ապա
որպէս Սոչիի խմբագիր Կրասնոդարի «Ռուսաստանի հայերի միութիւն»
(Սոյուզ արմյան Ռոսիի) թերթում: