Է. Մամեդեարով. Ադրբեջանը կողմ է Ղարաղաղյան հակամարտութեան<br /> կարգաւորման փուլային գործընթացին<br />


Է. Մամեդեարով. Ադրբեջանը կողմ է Ղարաղաղյան հակամարտութեան
կարգաւորման փուլային գործընթացին

  • 15-03-2010 22:30:00   |   |  Քաղաքական
ԲԱՔՈՒ, 15 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: «Ադրբեջանը կողմ է Ղարաղաղյան հակամարտութեան կարգաւորման փուլային գործընթացին, քանի որ հասկանում է, որ մէկ օրում հնարաւոր չէ կարգաւորել բոլոր խնդիրները»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ յայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ Էլմար Մամեդեարովը եւ յաւելել, որ բանակցային գործընթացում առաջընթաց է նկատւում: Ինչպէս տեղեկացնում է day.az լրատուական գործակալութիւնը, վերջինիս վստահեցրել է, որ Մադրիդյան փաստաթղթի նորացուած տարբերակը բանակցային գործընթացի ինտենսիւութեան արդիւնքն է, որը յետագայում աւելի ընդգրկուն փաստաթղթի հնարաւորութիւն է տալիս: Պաշտօնական Երեւանի դիրքորոշման վերաբերեալ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը յայտնել է, որ հայկական կողմը պէտք է հայտարարի` արդեօք ընդունու՞մ է վերոնշեալ փաստաթուղթը, թէ ոչ, որից յետոյ միայն իրենք կյստակեցնեն իրենց յետագայ քայլերը:
  -   Քաղաքական