<br /> 2005-2010թթ.-ին Հհ-ում յայտնաբերուել է օտարերկրեայ պետութիւնների իրաւապահ մարմինների կողմից հետախուզուող 1000 անձ, իսկ արտերկրում ՀՀ իրաւապահ մարմինների կողմից հետախուզուող 346 անձ<br />



2005-2010թթ.-ին Հհ-ում յայտնաբերուել է օտարերկրեայ պետութիւնների իրաւապահ մարմինների կողմից հետախուզուող 1000 անձ, իսկ արտերկրում ՀՀ իրաւապահ մարմինների կողմից հետախուզուող 346 անձ

  • 02-05-2011 18:04:45   | Հայաստան  |  Հասարակութիւն
Հայաստանի դատախազութեան կոլեգիայի ապրիլի 29-ի նիստում, որը վարում էր ՀՀ գլխաւոր դատախազ Աղուան Յովսէփեանը, քննարկուել են ՀՀ գլխաւոր դատախազութեան պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականութեան նկատմամբ հսկողութիւն իրականացնող վարչութեան եւ միջազգային-իրաւական կապերի բաժնի կողմից կատարուած ուսումնասիրութիւնները: ՀՀ Գլխաւոր դատախազութեան հանրային կապերի վարչութիւնը «ՆՏ»-ին է տրամադրել միջազգային-իրաւական կապերի բաժնի կողմից կատարուած ուսումնասիրութիւնը, որը ներկայացւում է մտորեւ. Այլ պետութիւնների դատախազութիւնների, ինչպէս նաեւ միջազգային կազմակերպութիւնների հետ ՀՀ դատախազութեան յարաբերութիւնները որոշւում են ՀՀ միջազգային պայմանագրերով: ՀՀ գլխաւոր դատախազութեան միջազգային-իրաւական գործունէութիւնը իրականացւում է հետեւեալ ուղղութիւններով. - Անկախ Պետութիւնների համագործակցութեան շրջանակներում միջազգային համագործակցութեան կազմակերպում; - Եւրոպայի Խորհրդի, Էահկ-ի, Մակ-ի եւ այլ միջազգային կազմակերպութիւնների հետ համագործակցութեան կազմակերպում; - Յանցաւորութեան դէմ պայքարի եւ իրաւական օգնութեան ցուցաբերման մասին միջազգային բազմակողմ եւ երկկողմ պայմանագրերի եւ համաձայնագրերի մշակմանը մասնակցութիւն; - Քրէական գործերով իրաւական օգնութեան ցուցաբերման, յանցագործների յանձնման, դատապարտեալների փոխանցման ոլորտում համագործակցութիւն: 2002թ. ՀՀ Եւրոպայի Խորհրդին անդամակցելու եւ «Քրէական գործերով փոխադարձ իրաւական փոխօգնութեան մասին», «Յանձնման մասին», «Քրէական գործերով վարոյթների փոխանցման մասին», «Մարդու իրաւունքների եւ հիմնարար ազատութիւնների պաշտպանութեան մասին», «Դատապարտուած անձանց փոխանցման մասին» Եւրոպական Կոնուենցիաների վաւերացումից յետոյ դատախազութիւնը հսկայածաւալ աշխատանք է իրականացնում մարդու իրաւունքների պաշտպանութեան, Եւրոպայի Խորհրդի կողմից մշակուած ծրագրերի կենսագործման եւ իրաւական համակարգի բարեփոխումների ուղղութեամբ: ՀՀ գլխաւոր դատախազութիւնը նաեւ իր իրաւասութեան սահմաններում մասնակցում է Հայաստանի դէմ Մարդու իրաւունքների եւրոպական դատարան ներկայացուած գանգատների ուսումնասիրութեան արդիւնքում ՀՀ կառավարութեան դիրքորոշման ճիշտ եւ ժամանակին նախապատրաստմանը՝ բարձրացուած հարցերի շուրջ առարկութիւնների եւ մեկնաբանութիւնների ներկայացման տեսքով: Յանցագործների յանձնման բնագաւառում իրականացուող գործունէութեան վերաբերեալ. Հայաստանի Հանրապետութեան տարածքում իրաւական օգնութիւն ցուցաբերելու մասին հարցումները կատարւում են գործող օրէնքների պահպանմամբ, յատկապէս դա վերաբերւում է յանձնման ենթակայ անձի ձերբակալմանը, կալանաւորմանը: Յանձնումն իրականացւում է միջազգային եւ ազգային օրէնսդրութեան փոխգործակցութեան հիման վրայ: Քրէական պատասխանատուութեան ենթարկելու նպատակով անձանց յանձնելու հարցումները կարգաւորւում են գործող միջազգային պայմանագրերի դրոյթներով, մասնաւորապէս. «Յանձնման մասին» 1957թ., «Քրէական գործերով վարոյթների փոխանցման մասին» 1972թ. Եւրոպական Կոնուենցիաներով եւ «Քաղաքացիական, ընտանէական եւ քրէական գործերով իրաւական օգնութեան եւ իրաւական յարաբերութիւնների մասին», 1993թ. Մինսկի Կոնուենցիայի, ինչպէս նաեւ բնագաւառը կարգաւորուող առկայ ԱՊՀ մասնակից-պետութիւնների միջեւ կնքուած մի շարք երկկողմանի պայմանագրերի դրոյթներին համապատասխան: Քրէական գործերով, մասնաւորապէս յանցագործների յանձնման հետ կապուած հարցերի լուծման նոր մեխանիզմի ստեղծման նպատակով, ԱՊՀ մասնակից-պետութիւնների ղեկավարները Քիշնեւում 2002 թուականի հոկտեմբերի 7-ին ստորագրել են «Քաղաքացիական, ընտանէական եւ քրէական գործերով իրաւական օգնութեան եւ իրաւական յարաբերութիւնների մասին» Կ'ոնուենցիան, որը դեռեւս վաւերացուել է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ադրբեջանի կողմից: Ռուսաստանի Դաշնութեան կողմից ներկայումս իրականացւում են ներպետական ընթացակարգեր Կոնուենցիայի վաւերացման ուղղութեամբ: Յանձնման հարցերով այլ պետութիւնների հետ համագործակցութեան բնագաւառում զգալի բարդութիւններ են առաջացնում իրաւական համակարգերի տարբերութիւնները եւ յանձնման գործընթացի վերաբերեալ միասնական գործունէութեան բացակայութիւնը: Միջազգային-իրաւական բաժնի կողմից ուսումնասիրուած «Հետախուզուող ՀՀ քաղաքացիներին այլ պետութիւնների կողմից քաղաքացիութիւն տրամադրելու հարցը» նաեւ առաջարկուել է քննարկել ԱՊՀ մասնակից-պետութիւնների գլխաւոր դատախազների կոորդինացիոն խորհրդի հերթական նիստում, եւ քանի որ այն հիմնականում վերաբերւում էր ՀՀ եւ ՌԴ գլխաւոր դատախազութիւններին, ՌԴ գլխաւոր դատախազութեան առաջարկով ընդունուել է ի գիտութիւն՝ յետագայում նման պրակտիկան բացառելու նպատակով: 2006 թուականի ընթացքում ուսումնասիրուել եւ ամփոփուել է «Քրէական գործերով իրաւական օգնութեան ցուցաբերման պրակտիկայի եւ այդ ոլորտում դատախազական հսկողութեան վիճակը» եւ «2005թ. եւ 2006թ. 9 ամիսների ընթացքում մարդկանց առեւտրի /թրաֆիքինգի/ եւ դրան առնչուող հարցերի վերաբերեալ քրէական գործերով նախաքննութեան, մեղադրանքի պաշտպանութեան եւ իրաւական օգնութիւն ցոյց տալու վիճակը» հարցերը: 2007 թուականի աշխատանքային ծրագրով բաժնում ուսումնասիրուել եւ ամփոփուել են «2005-2006թթ. ընթացքում քրէական հետապնդում իրականացնելու նպատակով ՀՀ իրաւապահ մարմիններին յանձնուած անձանց քրէական հետապնդման սահմանների պահպանման պրակտիկայի վերաբերեալ» եւ «Դատապարտեալների փոխանցման բնագաւառում 2005-2007թթ. ընթացքում դատախազական հսկողութեան պրակտիկայի ամփոփման» հարցերը: 2008 թուականի աշխատանքային ծրագրով բաժնում ուսումնասիրուել եւ ամփոփուել է «2006-2007թթ. եւ 2008թ. 1-ին կիսամեակի ընթացքում այլ պետութիւնների իրաւապահ մարմինների կողմից հետախուզուող եւ Հհ-ում յայտնաբերուած անձանց յետագայ յանձնման նպատակով կալանաւորելու օրինականութեան նկատմամբ հսկողութիւն իրականացնելու վիճակի վերաբերեալ» հարցը: 2009 թուականի ընթացքում բաժնում ուսումնասիրուել եւ ամփոփուել է «ՀՀ տարածքում օտարերկրեայ պետութիւնների քաղաքացիների կողմից կամ նրանց նկատմամբ կատարուած յանցագործութիւնների փաստերով յարուցուած քրէական գործերով նախաքննութեան նկատմամբ իրականացուած դատախազական հսկողութեան եւ մեղադրանքի պաշտպանութեան վիճակի ամփոփումը» հարցը: 2010թ. 2-րդ կիսամեակի աշխատանքային ծրագրով բաժնում ուսումնասիրուել եւ ամփոփուել է 2005 թուականից մինչեւ 2010թ. առաջին կիսամեակն ընկած ժամանակահատուածում Հայաստանի Հանրապետութեան միջազգային-իրաւական համագործակցութեան պրակտիկան եւ այդ ոլորտում դատախազական հսկողութեան վիճակը: Ուսումնասիրութեան իրականացման նպատակով համապատասխան հարցադրումներ են արուել ՀՀ դատախազութեան կ'առուցուածքային ստորաբաժանումներին, ինչպէս նաեւ ամբողջական պատկերն ունենալու համար՝ ՀՀ ոստիկանութեան քննչական գլխաւոր վարչութեանը: Ստացուած տեղեկատուութիւնն ամփոփուել է բաժնի կողմից: 2005 թուականի ընթացքում Հհ-ում յայտնաբերուել եւ կալանաւորուել է 165, որից յանձման է ենթարկուել 10 անձ, իսկ օտարերկրեայ պետութիւնում յայտնաբերուել եւ Հայաստան է տեղափոխուել ՀՀ իրաւապահ մարմինների կողմից հետախուզուող 63 անձ: 2006 թուականի ընթացքում Հհ-ում յայտնաբերուել եւ կալանաւորուել է 180, որից յանձման է ենթարկուել 6 անձ, իսկ օտարերկրեայ պետութիւնում յայտնաբերուել եւ Հայաստան է տեղափոխուել ՀՀ իրաւապահ մարմինների կողմից հետախուզուող 59 անձ: 2007 թուականի ընթացքում Հհ-ում յայտնաբերուել եւ կալանաւորուել է 209, որից յանձման է ենթարկուել 15 անձ, իսկ օտարերկրեայ պետութիւնում յայտնաբերուել եւ Հայաստան է տեղափոխուել ՀՀ իրաւապահ մարմինների կողմից հետախուզուող 62 անձ: 2008 թուականի ընթացքում Հհ-ում յայտնաբերուել եւ կալանաւորուել է 169, որից յանձման է ենթարկուել 10 անձ, իսկ օտարերկրեայ պետութիւնում յայտնաբերուել եւ Հայաստան է տեղափոխուել ՀՀ իրաւապահ մարմինների կողմից հետախուզուող 50 անձ: 2009 թուականի ընթացքում Հհ-ում յայտնաբերուել եւ կալանաւորուել է 198, որից յանձման է ենթարկուել 16 անձ, իսկ օտարերկրեայ պետութիւնում յայտնաբերուել եւ Հայաստան է տեղափոխուել ՀՀ իրաւապահ մարմինների կողմից հետախուզուող 57 անձ: 2010 թուականի ընթացքում Հհ-ում յայտնաբերուել եւ կալանաւորուել է 165, որից յանձման է ենթարկուել 10 անձ, իսկ օտարերկրեայ պետութիւնում յայտնաբերուել եւ Հայաստան է տեղափոխուել ՀՀ իրաւապահ մարմինների կողմից հետախուզուող 63 անձ: Ուսումնասիրուող ժամակահատուածում Հհ-ում յայտնաբերուել է օտարերկրեայ պետութիւնների իրաւապահ մարմինների կողմից հետախուզուող 1000 անձ, որից յանձնուել է 66-ը: Օտարերկրեայ պետութիւնների տարածքում յայտնաբերուել է ՀՀ իրաւապահ մարմինների կողմից հետախուզուող 346 անձ: Քրէական հետապնդում իրականացնելու 150 յանձնարարութիւն է ուղարկուել օտարերկրեայ պետութիւնների իրաւապահ մարմիններին, որից 74-ը քրէական գործ, իսկ 76-ը՝ նիւթերով: Քրէական հետապնդում իրականացնելու 185 յանձնարարութիւններ են ստացուել օտարերկրեայ պետութիւնների իրաւապահ մարմիններից, որից 144-ը քրէական գործ է, իսկ 41-ը նիւթերով: Օտարերկրեայ պետութիւնների իրաւապահ մարմիններին ուղարկուել է քրէական գործերով իրաւական օգնութիւն ցոյց տալու մասին 605 միջնորդութիւն, իսկ ստացուել է 2017 միջնորդութիւն: ՀՀ դատախազութեան աշխատակիցները մասնակցել են 197 միջոցառման/ խորհրդաժողովներ, կլոր սեղաններ, քննարկումներ եւ այլն/ որից 161-ը կազմակերպուել եւ անցկացուել են Հայաստանում, իսկ 36-ը արտերկրում: Հիմնախնդիր է շարունակում մնալ Հհ-ում յայտնաբերուած ՀՀ քաղաքացիների յանձնման գործընթացում այն անձանց կարգավիճակը, որոնց նկատմամբ ՌԴ քրէական դատավարութեան օրէնսգրքի 247-րդ յօդուածի հիմքով կայացւում է հեռակայ դատավճիռ: Նրանք փաստացի մնում են Հհ-ում, քանի որ քաղաքացիութեան հիմքով ենթակայ չեն յանձնման այլ պետութիւնների իրաւապահ մարմիններին: Հեռակայ կայացուած դատավճիռների Հհ-ում ի կատար ածման բնագաւառում ծագում են անյաղթահարելի խոչընդոտներ, քանի որ ՀՀ օրեսնդրութեամբ դատավճռի հեռակայ կայացման ինստիտուտ չի նախատեսւում, ինչը հնարաւոր չի դարձնում անձի նկատմամբ հեռակայ կայացուած դատավճռի համապատասխանեցումը եւ ի կատար ածման ապահովումը: Հարցի յետագայ կարգաւորման նպատակով ՌԴ գլխաւոր դատախազին առաջարկուել է Ռդ-ում պատժի կրումից խուսափող ՀՀ քաղաքացիներին Հհ-ում պատժի կրումն ապահովելու նպատակով կիրառել «Քրէական գործերով վարոյթների փոխանցման մասին» Եւրոպական կոնուենցիայի 8-րդ յօդուածի 2-րդ մասը, որով նախատեսւում է դատավճռի փոխանցում այն պետութեան իրաւասու մարմնին, որտեղ յայտնաբերուել եւ որի քաղաքացի է հանդիսանում տուեալ անձը: Ի պատասխան ՀՀ գլխաւոր դատախազի առաջարկի, ՌԴ գլխաւոր դատախազութիւնը որպէս լուծում առաջարկել է ղեկավարուել «Դատապարտեալների փոխանցման մասին» Եւրոպական Կոնուենցիայի երկրորդ լրացուցիչ արձանագրութեամբ, որը 21.12.2006 թուականին ստորագրուել, սակայն մինչ օրս չի վաւերացուել Հայաստանի Հանրապետութեան կողմից: Նշուած Կոնուենցիայի երկրորդ արձանագրութեան վաւերացման գործընթացն արագացնելու մասին գրաւոր դիմուել է ՀՀ արդարադատութեան նախարարին: Խնդրահահարոյց են այն դեքերը, երբ օտարերկրեայ պետութիւնների կողմից հետախուզուողները հանդիսանալով մէկ այլ օտարերկրեայ պետութեան քաղաքացի յայտնաբերւում են Հայաստանի Հանրապետութիւնում՝ չունենալով անձը հաստատող փաստաթուղթ: Այս դէպքերում քրէական պատասխանատուութեան ենթարկելու նպատակով նրանց օտարերկրեայ պետութեանը յանձնելու միջնորդութիւնը բաւարարելուց յետոյ փաստացիօրէն անհնար է դառնում վերջիններիս յանձնումը հայցող պետութեանը, քանի որ անձը կարող է Հայաստանի Հանրապետութեան պետական սահմանը հատել միայն անձը հաստաող փաստաթղթի /անձնագրի/ առկայութեան դէպքում, իսկ նշուած դէպքերում յանձնուող անձը չունի այդպիսի փաստաթուղթ: Նմանատիպ իրավիճակներում այն պետութեան իրաւասու մարմինները, որոնց քաղաքացին է հանդիսանում յանձնուող անձը, հրաժարւում են վերջինիս տրամադրել անձը հաստատող փաստաթուղթ, պատճառաբանելով, որ դա կարող են անել միայն անձի ցանկութեամբ եւ անձնագիր տրամադրելու վերաբերեալ դիմումի հիման վրայ: ՀՀ իրաւապահ մարմիններին քրէական պատասխանատուութեան ենթարկելու համար յանձնելու նպատակով օտարերկրեայ պետութեանը ներկայացուած միջնորդութեան անհիմն մերժման օրինակ է Ա.Բոյաջեանի յանձնման մերժումը Մալթայի Թագաւորութեան իրաւասու մարմինների կողմից: Վերջինս հետախուզման մէջ է գտնւում ՀՀ քր.օր-ի 178 յօդվ. 3-րդ մասի 1-ին կէտով նախատեսուած յանցագործութեան կատարման կասկածանքով: Մալթայի իրաւասու մարմինները մերժել են նրա յանձնումը, վկայակոչելով այն հանգամանքը, որ չնայած Մալթան եւ Հայաստանը ստորագրել են «Յանձնման մասին» Եւրոպական Կ'ոնուենցիան 1957թ., Մալթայի դատարանը դեռեւս Հայաստանը չի ճանաչել այն երկրների թւում, որոնց հետ կարող է իրականացուել յանձնում: ՀՀ գլխաւոր դատախազութիւնը ՀՀ Ագն-ի միջոցով վիճարկել է այս անհեթեթ պատասխանը, նշելով որ նման մերժման հիմք նախատեսուած չէ ոլորտը կարգաւորող որեւէ միջազգային-իրաւական փաստաթղթով եւ դա հակասում է միջազգային իրաւունքի Jus cogens հանդիսացող pacta sunt servanda սկզբունքին, որից որեւէ բացառութիւններ չեն կարող արուել: Յանձման մերժումը այդ հիմքով վերանայուել է եւ միջնորդութիւնը ներկայումս քննարկւում է Մալթայի իրաւապահ մարմինների կողմից, սակայն անհարկի ձգձգւում է տարբեր պատճառաբանութիւններով: Ուսումնասիրութեան արդիւնքներով յայտնաբերուել են բազմաթիւ դէպքեր, երբ այլ պետութիւնների իրաւապահ մարմինների կողմից հետախուզուող եւ Հհ-ում յայտնաբերուած անձանց յետագայ յանձնման նպատակով կալանքի տակ պահելիս խախտուել են «Յանձնման մասին» Եւրոպական կոնուենցիայի 16-րդ յօդուածի 4-րդ կէտով եւ «Քաղաքացիական, ընտանեկան եւ քրէական գործերով իրաւական օգութեան եւ իրաւական յարաբերութիւնների մասին» Մինսկի Կոնուենցիայի 62-րդ յօդուածով նախատեսուած ժամկէտները: Վեր է հանուել նաեւ լայն տարածում գտած հետեւեալ հիմնախնդիրը, երբ օտարերկրեայ պետութիւնում, մեծ մասամբ Ռդ-ում, կամայականօրէն քրէական գործեր են յարուցւում եւ հետախուզում է յայտարարւում օտարերկրեայ, այդ թւում ՀՀ քաղաքացիների նկատմամբ, այնուհետեւ երբ նրանց յայտնաբերման եւ յանձնման ենթակայ չլինելու դէպքում պահանջւում են այդ քրէական գործերը, շուրջ մէկ տարի տեւող յամառ գրագրութեան արդիւնքում տրւում են անորոշ պատասխաններ, որ գործը համապատասխանեցւում է Մինսկի Կոնուենցիայի պահանջներին, իսկ վերջում, որ քրէական գործը ՀՀ չի ուղարկուելու կամ կարճուել է: Եթէ եւրոպական եւ ԱՊՀ պետութիւնների հետ համագործակցութեան իրաւական հիմքերը յստակ են եւ բաւարար, ապա առանձնապէս պէտք է կարեւորել ԱՄՆ իրաւապահ մարմինների հետ բարի կամքի եւ փոխադարձութեան հիման վրայ ցուցաբերուող իրաւական փոխգործակցութիւնը: Քրէական պատասխանատուութեան եւ պատժի անխուսափելիութեան ապահովման սկզբունքի վառ դրսեւորումն է ԱՄՆ եւ ՀՀ իրաւապահ մարմինների միջեւ մշտական եւ արդիւնաւէտ իրաւական համագործակցութիւնը: Չնայած ոլորտը կարգաւորող իրաւական փաստաթղթերի բացակայութեանը, բազմաթիւ յանցագործներ փոխադարձութեան սկզբունքով յանձնուել կամ Հհ-ում քրէական պատասխանատուութեան են ենթարկուել Ամն-ում կատարած յանցագործութեան համար: 2001 թուականի յունիսի 11-ին Հայաստանի Հանրապետութեան եւ Ամերիկայի Միացեալ Նահանգերի կառավարութիւնների միջեւ կնքուած «Թմրադեղերի հսկողութեան եւ իրաւապահ ոլորտում համագործակցութեան մասին» նամակ-համաձայնագիրը եւ ստորագրուած արդէն թուով 12-րդ լրացումը դարձել են ընդհանրացնող իւրօրինակ նպատակ, որի շուրջ համախմբուել եւ արդիւնաւէտ կերպով փոխգործակցում են երկու պետութիւնների իրաւապահ մարմինները եւ միւս շահառուները: Մինչ օրս Նամակ-համաձայնագրի եւ դրա լրացումների շրջանակում ԱՄՆ կառավարութիւնը յատկացրել է աւելի քան 14 միլիոն ԱՄՆ դոլարի աջակցութիւն՝ ՀՀ իրաւապահ մարմինների հնարաւորութիւնների զարգացման նպատակով. մասնաւորապէս, ԱՄՆ դեսպանութեան մշտական իրաւախորհրդատուի ծրագրի, մարդկանց առեւտրի/թրաֆիքինգի դէմ պայքարի, Փրոջեքթ Հարմոնի ԶԱՆԳ ծրագրի, Ամերիկեան իրաւաբանների ընկերակցութեան իրաւունքի գերակայութեան նախաձեռնութեան քրէական իրաւունքի բարեփոխումների ծրագրի, իրաւապահ ոլորտի զարգացման, ֆինանսական դիտարկումների կենտրոնի զարգացման, քրէափորձագիտական ինստիտուտի զարգացման համար: Նախանշուած բոլոր ծրագրերը արդիւնաւէտ կերպով կեանքի են կոչուել, իսկ շահառուներ են Հայաստանի Հանրապետութեան ամբողջ իրաւական համակարգը եւ հասարակութիւնը: Նամակ-համաձայնագրի շրջանակներում համագործակցութեան նկատելի արդիւնք է Հայաստանի Հանրապետութիւնում անկախ քրէափորձագիտական կառոյցի՝ Փորձաքննութիւնների ազգային բիւրոյի ստեղծումը: Ներկայումս ԱՄՆ դեսպանութեան հետ աշխատանքներ են տարւում կառոյցի կազմում դատագենետիկական փորձաքննութիւնների, մասնաւորապէս Դնթ-ի նոյնականացմամբ զբաղուող լաբորատորիայի հիմնադրման եւ զարգացման ուղղութեամբ: Փորձագիտական ազգային բիւրոն այսօր իրականացնում է աւելի քան 28 ուղղութիւններով դատական փորձաքննութիւններ իրաւապահ եւ արդարադատութեան մարմինների համար՝ միջազգային չափորոշիչների պահպանմամբ եւ նորագոյն տեխնոլոգիաների կիրառմամբ: Այն տարեկան իրականացնում է աւելի քան 6000 քրէադատավարութեան օրէնսդրութեան, եւ շուրջ 1000 փորձաքննութիւններ քաղաքացիադատավարական, վարչական դատավարութեան շրջանակներում: Բիւրոն համագործակցում է ինչպէս ԱՄՆ, այնպէս էլ Եւրոպայի առաջատար փորձագիտական կառոյցների հետ, հանդիսանում է Եւրոպայի դատական փորձագիտական կառոյցների միութեան ասոցացուած անդամ: Եւրոպայի Խորհրդի, ԱՄՆ պետդէպարտամենտի, Եւրոպայի անվտանգութեան եւ համագործակցութեան կազմակերպութեան եւ ՀՀ դատախազութեան դպրոցի հետ համատեղ կազմակերպուել եւ անց են կացուել մօտ 100 խորհրդաժողովներ «Քրէական Արդարադատութիւնը եւ Մարդու Իրաւունքները» թեմայով՝ դատաւորների, դատախազների, ինչպէս նաեւ փաստաբանների համար: Այս գործունէութիւնն աւելի կանոնակարգուել է եւ դրուած է շարունակականութեան հիմքի վրայ: Թրաֆիկինգի դէմ պայքարի բնագաւառում ակտիւ համագործակցութիւն է իրականացւում Միգրացիայի միջազգային կազմակերպութեան, շահագրգիռ, հասարակական կազմակերպութիւնների, ԱՄՆ դեսպանութեան քաղաքական բաժնի հետ: Ազգային եւ օտարերկրեայ իրաւապահ մարմինների ակտիւ համագործակցութեան արդիւնքում ԱՄՆ պէտքարտուղարութեան զեկոյցում Հայաստանը երկրորդ վերահսկման ցուցակից, որում գտնուել է 4 տարի, տեղափոխուել է երկրորդ խումբ: ՀՀ գլխաւոր դատախազութեան միջազգային համագործակցութեան կազմակերպումը կայանում է այլ երկրների դատախազութիւնների հետ կապերի հաստատման մէջ, համագործակցութեան այնպիսի ձեւերով, ինչպիսիք են փորձի փոխանակման նպատակով մասնագէտների պատուիրակութիւնների փոխանակումը, իրաւական հարցերով խորհրդատուութիւնները, գիտական եւ գիտագործնական կոնֆերանսներ, սեմինարներ, գլխաւոր դատախազների հանդիպումներ եւ այլն: Նախապատրաստուել եւ ապահովուել է ՀՀ գլխաւոր դատախազի ղեկավարած պատուիրակութեան մասնակցութիւնը Բրատիսլաւայում, Լիւբլեանայում, Ցելլէում, Լոնդոնում, Սէուլում, Մոսկուայում, Փարիզում եւ Հոնգ-կոնգում կայացած Եւրոպայի գլխաւոր դատախազների կոնֆերանսներին, ինչպէս նաեւ Դատախազների Միջազգային Ասոցիացիայի կոնֆերանսներին: Կազմակերպուել եւ անցկացուել է Բելառուսի, Սլովակիայի, Չեխիայի Հանրապետութեան, Հունգարիայի, Վրաստանի, Ռուսաստանի Դաշնութեան գլխաւոր դատախազների գլխաւորած պատուիրակութիւնների այցը ՀՀ դատախազութիւն, որի ընթացքում կնքուել են դատախազութիւնների միջեւ համագործակցութեան զարգացման յուշագրեր: Ռուսաստանի Դաշնութեան եւ Հայաստանի Հանրապետութեան գլխաւոր դատախազութիւնների միջեւ 2006 թուականի սեպտեմբերի 22-ին Երեւանում կնքուել է համագործակցութեան մասին Համաձայնագիր: Համաձայնագրի դրոյթների ի կատար ածման նպատակով 2007 թուականի մարտի 29-ին Մոսկուայում կնքուել է ՌԴ եւ ՀՀ գլխաւոր դատախազութիւնների միջեւ 2007-2009 թուականների ընթացքում համագործակցութեան ծրագիր: Այդ ծրագրի շրջանակներում Ռդ-ում եւ Հհ-ում կազմակերպուել եւ անցկացուել են 7 միջոցառումներ, մասնաւորապէս ազատազրկման հետ չկապուած պատիժների կիրառման նկատմամբ հսկողութեան, դատախազութիւների կառուցուածքի եւ լիազօրութիւնների, թմրանիւթերի դէմ պայքարում դատախազաքննչական գործունէութեան արդիական հարցերի, դատախազական կադրերի վերապատրաստման եւ որակաւորման բարձրացման եւ այլ հարցերով: 2007-2009թթ ծրագրի աւարտից յետոյ 2010 թուականի սեպտեմբերի 15-ին Մոսկուայում կնքուել է համագործակցութեան նոր ծրագիր՝ 2010-2011 թուականների համար: Մինչ այժմ, ծրագրի շրջանակներում անցկացուել են երկու միջոցառումներ ահաբեկչութեան, անդրազգային կազմակերպուած յանցաւորութեան դէմ պայքարի, զէնքի եւ թմրանիւթերի ապօրինի շրջանառութեան դէմ պայքարի հարցերով: Ծրագրով նախատեսւում է եւս երկու միջոցառման անցկացում: Եւրոպայի դատախազների խորհրդատուական խորհրդի հերթական 5-րդ նիստը կազմակերպուել եւ անցկացուել է Երեւանում 2010 թուականի հոկտեմբերի 19-ից 21-ը: Հանդիպմանը մասնակցել են ԵԽ 30 անդամ-պետութիւնների 60 դատախազներ: Նիստի ընթացքում ընդունուել է Երեւանեան հռչակագիրը՝ անչափահասների գործերով արդարադատութեան իրականացման ընթացքում դատախազութեան դերը կարծիք թիւ 5-ը: ՀՀ գլխաւոր դատախազութեան միջազգային-իրաւական կապերի բաժնի պետը հանդիսանում է եւրոպայի դատախազների խորհրդատուական խորհրդի աշխատանքային խմբի անդամ եւ ներգրաւուած է դատախազութեան եւ քրէակատարողական հիմնարկների վարչակազմի փոխյարաբերութ-յունների մասին կարծիք 6-ի մշակման աշխատանքներում, ինչի ընթացքում մշտապէս համագործակցում է ՀՀ դատախազութեան իրաւասու վարչութեան հետ: Եդխխ-ի ընդունած բոլոր փաստաթղթերը տեղադրուել են ՀՀ դատախազութեան ինտերնետային էջում՝ միջազգային համագործակցութեան մասում: Համագործակցելով ԱՊՀ մասնակից-պետութիւնների գլխաւոր դատախազութիւնների Կոորդինացիոն խորհրդի հետ յանցաւորութեան դէմ պայքարի միջպետական համագործակցութեան արդիական հարցերի լուծման բնագաւառում ՀՀ դատախազութիւնը ակտիւ մասնակցութիւն է ունեցել մի շարք փաստաթղթերի մշակմանը եւ համաձայնեցմանը: Յատկապէս կարեւորելով յանցաւորութեան դէմ պայքարում Անկախ Պետութիւնների Համագործակցութեան մասնակից-պետութիւնների գլխաւոր դատախազների Կոորդինացիոն խորհրդի շրջանակներում համագործակցութիւնը 2007 թուականի հոկտեմբերի 9-ին Երեւանում կայացաւ Կոորդինացիոն խորհրդի հերթակն նիստը, որի ընթացքում գլխաւոր դատախազները քննարկեցին օրակարգային այնպիսի հարցեր, ինչպիսիք են Կոորդինացիոն խորհրդի նախագահի ընտրութիւնը (ՌԴ գլխաւոր դատախազ), թրաֆիկինգի դէմ պայքարում, իրենց պետութիւններից դուրս գտնուող քաղաքացիների իրաւունքների պաշտպանութեան ոլորտում համագործակցութեան, ինչպէս նաեւ յանցագործութիւնների հաշուառման եւ գրանցման միասնական կարգի սահմանմանը վերաբերող հարցեր: Յատկապէս կարեւորւում է միջազգային յանցաւորութեան եւ միջազգային բնոյթ ունեցող յանցագործութիւնների /ահաբեկչութեան, թմրանիւթերի, զէնքի ապօրինի շրջանառութեան, կոռուպցիայ, փողերի լուացում/ դէմ պայքարում ներգրաւուած կառոյցների ՀՀ գլխաւոր դատախազութեան ներկայացուցիչների մշտական մասնակցութիւնը: Պէտք է նշել, որ ՀՀ գլխաւոր դատախազութեան ներկայացուցիչները որպէս փորձագէտներ պարբերաբար իրենց մասնակցութիւնն են ունենում Եւրոպայի Խորհրդի փողերի լուացման, ինչպէս նաեւ խոշտանգումների դէմ պայքարի կոմիտէներում: Կարելի է յատկապէս առանձնացնել Հակակոռուպցիոն ծառայութիւնների միջազգային ասոցիացիայի կողմից կազմակերպուող ամենամեայ հաւաքներին Հայաստանի Հանրապետութեան գլխաւոր դատախազութեան, հիմնականում գլխաւոր դատախազի տեղակալների ղեկավարած պատուիրակութիւնների ակտիւ մասնակցութիւնը:
  -   Հասարակութիւն