«Հեռուստատեսութեան եւ ռադիօյի մասին» օրէնքում փոփոխութիւնների նախագիծը մինչեւ մայիսի 30-ը կը ներկայացուի կառավարութիւն կամ Ազգային ժողով


«Հեռուստատեսութեան եւ ռադիօյի մասին» օրէնքում փոփոխութիւնների նախագիծը մինչեւ մայիսի 30-ը կը ներկայացուի կառավարութիւն կամ Ազգային ժողով

  • 02-05-2011 16:36:49   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ
Ոչ մի երկիր առանց խօսքի ազատութեան չի կարող լիարժէք օգտագործել ժողովրդավարութիւնը։ Ապրիլի 30-ից մայիսի 1-ը Ծաղկաձորում անցկացուած «Մարդու իրաւունքներ. պաշտպանի լսարան» շարքի առաջին՝ «Մամուլի ազատութիւն», ֆորումում յայտարարեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազօր դեսպան Մարի Եօւանովիչը։ «Եթէ չկայ ազատ մամուլ, չկայ ազատ ժողովուրդ»,- ասաց դեսպանը, միաժամանակ ընդգծելով, որ մամուլը պէտք է լինի պատասխանատու, իսկ իշխանութիւնն էլ՝ բարենպաստ միջավայր ապահովի պատասխանատու մամուլի համար։ Հայաստանի մարդու իրաւունքների պաշտպան Կարէն Անդրէասեանի եւ Հայաստանում Եւրոմիութեան պատուիրակութեան կազմակերպած ֆորումի մասնակիցների թւում էին ԵՄ պատուիրակութեան ղեկավար, դեսպան Ռաուլ դէ Լուցենբերգերը. ԵԱՀԿ երեւանեան գրասենեակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը, Հայաստանում ԵԽ գլխաւոր քարտուղարի յատուկ ներկայացուցիչ եւ ԵԽ գրասենեակի ղեկավար Սիլվիա Զեհեն, Հայաստանում ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի ու Գերմանիայի դեսպանները, միջազգային փորձագէտներ, հասարակական կազմակերպութիւնների եւ լրատուամիջոցների բազմաթիւ ներկայացուցիչներ։ Ս.Կապինոսը կարեւորեց զրպարտութեան եւ վիրաւորանքի ետապաքրէականացման գործընթացի, ինչպէս նաեւ «Հեռուստատեսութեան ու ռադիօյի մասին» օրէնքում առաջարկուող փոփոխութիւնների շուրջ քննարկումները։ Նա նշեց, որ զրպարտութեան եւ վիրաւորանքի ապաքրէականացումը շատ լուրջ քայլ է, սակայն դա յանգեցրեց լուրջ դրամական տոյժերի, ինչը հարցականի տակ դրեց Զլմ-ների գործունէութիւնը։ Ըստ Ս.Կ'ապինոսի, Հայաստանի դատաւորները պէտք է հաշուի առնեն ոլորտում առկայ միջազգային չափանիշները, պէտք է քայլեր ձեռնարկուեն տոյժերի համաչափ շեմ սահմանելու ուղղութեամբ։ «Հեռուստատեսութեան եւ ռադիօյի մասին» օրէնքն, ըստ դեսպանի, շարունակում է թերի մնալ. փոփոխութիւններով անհրաժեշտ է ապահովել աւելի մեծ բազմակարծութիւն։ Կ.Անդրէասեանը յայտնեց, որ ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպանի նախաձեռնութեամբ ստեղծուած եւ շուրջ 7 ամիս գործող «Հեռուստատեսութեան ու ռադիօյի մասին» ՀՀ օրէնքում փոփոխութիւններ ու լրացումներ մշակող խմբի աշխատանքները վերջին ժամանակներս զգալիօրէն աշխուժացել են, որոշ խնդիրների շուրջ խմբի անդամները կարողացել են գալ կոնսենսուսի։ Պաշտպանը կոչ է անում բոլոր ցանկացողներին մինչեւ մայիսի 15-ը աշխատանքային խմբին ներկայացնել օրէնքի փոփոխութեան իրենց առաջարկութիւնները։ Եթէ այդպիսիք չլինեն, ապա ներկայիս դրութեամբ Հկ-ների կողմից մշակուած նախագիծն ու 7-8 մարմինների յատուկ կարծիքները ամենաուշը մինչեւ մայիսի 30-ը կը ներկայացուեն Ազգային ժողով կամ կառավարութիւն։
  -   Մարդու իրաւունքներ