«Մամուլի ազատութեան ժամանակը» մրցանակը շնորհուեց Հետաքննող լրագրողների միութեան նախագահ Էդիկ Բաղդասարեանին


«Մամուլի ազատութեան ժամանակը» մրցանակը շնորհուեց Հետաքննող լրագրողների միութեան նախագահ Էդիկ Բաղդասարեանին

  • 02-05-2011 16:23:29   | Հայաստան  |  Հասարակութիւն
Մամուլի ազատութեան համաշխարհային օրուան նուիրուած 2011թ. «Մամուլի ազատութեան ժամանակը» մրցանակը հետաքննական լրագրութեան զարգացման, անկախ դիրքորոշման եւ խիզախութեան համար մայիսի 2-ին շնորհուեց Հետաքննող լրագրողների միութեան նախագահ Էդիկ Բաղդասարեանին: Մրցանակակրին ընտրել էին Խօսքի ազատութեան պաշտպանութեան կոմիտէն, «Ինտերնիւս» մամուլի աջակցութեան հասարակական կազմակերպութիւնը, Ժուռնալիստների միութիւնն ու Երեւանի մամուլի ակումբը: Է. Բաղդասարեանը շնորհակալութիւն յայտնեց` նշելով, որ մրցանակը մեծ գնահատական է իր թիմին, քանի որ իրենք թիմով էն աշխատում: «Մամուլը միշտ ազատ է, ու պէտք է օգտուել այդ ազատութեան հնարաւորութիւնից: Էս միշտ ասում եմ` եթէ լրագրողներն իրենց խմբագրութիւններում ու հեռուստաընկերութիւններում պայքարէին խօսքի ազատութեան համար, այսօր մեր հեռուստաընկերութիւնների վիճակն այսպէս չէր լինի: Այսօր այնքան լաւ երեխաներ էն դուրս գալիս բուհից, յայտնւում էն հեռուստատեսութիւնում ու մէկ ամիս յետոյ դառնում էն այնտեղի ամենակարկառուն կատարողներ: Չգիտեմ` ինչպէ՞ս էն փոխւում: Պէտք է ներսում պայքարել իրաւունքների համար: Եթէ կարողանանք խօսքի ազատութեան սահմաններն ընդլայնել հեռուստատեսութիւնում, մենք թերթում ու ինտերնետում աւելի արագ կը կարողանանք»», - ասաց «Հետք»-ի խմբագիրը` նշելով, որ երբեք ազատութեան ժանակակը չի գալիս. այդ ժամանակը պէտք է նուաճել: Նշենք, որ «Մամուլի ազատութեան ժամանակը» մրցանակը 4 կազմակերպութիւնների կողմից շնորհւում է 2005թ.-ից ի վեր, սակայն վերջին երկու տարում այն ոչ ոքի չի շնորհուել: Է. Բաղդասարեանը 4-րդ մրցանակակիրն է` Արամ Աբրահամեանից, Տիգրան Պասկեւիչեանից եւ Լեւոն Բարսեղեանից յետոյ: Այս առթիւ, մինչ մրցանակաբաշխութիւնը, «Ինտերնիւս» մամուլի աջակցութեան հ/կ գործադիր տնօրէն Նունէ Սարգսեանն ասաց.« Մենք իսկապէս փորձում ենք հասկանալ, թէ կա՞յ մարդ, որին կարող ենք ինչ-որ իմաստով, որպէս խորհրդանիշ, յանձնել մրցանակը»: Ըստ Ն.Սարգսեանի, մի կողմից փորձում է արւում գտնել մարդկանց, ովքեր արժանի էն եւ իսկապէս ամէն ինչ անում էն, որ այս պայմաններում ազատ մամուլ ունենանք, միւս կողմից` մրցանակը կարեւորել հանրութեան համար:
  -   Հասարակութիւն