Նոր սկանդալ «Ռէալ» - «Բարսելոնայ» դիմակայութիւնում


Նոր սկանդալ «Ռէալ» - «Բարսելոնայ» դիմակայութիւնում

  • 02-05-2011 16:22:53   | Հայաստան  |  Սպորտ
 Ինչպէս յայտնում է Sport.es-ը, Ուեֆա-ի ներկայացուցիչները յայտարարել են, որ Մադրիդի «Ռէալը» բողոք է ներկայացրել իրենց կառոյցին «Բարսելոնայի» 6 ֆուտբոլիստների եւ թիմի գլխաւոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի նկատմամբ պատժամիջոցնէր կիրառելու պահանջով: Բողոքի պատճառ է հանդիսացել Չեմպիոնների Լիգայի խաղարկութեան կիսաեզրափակիչ փուլի առաջին հանդիպումը, որտեղ կատալոնացիները Լէօ Մեսսիի դուբլի շնորհիւ յաղթել են 0-2 հաշուով: Նշենք, որ երկու ակումբներն էլ արդէն պաշտօնական բողոք-դիմում են ներկայացրել ՈՒԵՖԱՅ: «Բարսելոնան» պահանջում է պատժել «Ռէալի» գլխաւոր մարզիչ Ժոզէ Մոուրինեօյին՝ նրա մեկնաբանութիւնների համար: Յիշեցնենք, որ «Ռէալ» - «Բարսելոնայ» խաղից յետոյ, պորտուգալացին նշել էր, որ կապտա-նռնագոյնները մեծ կապեր ունեն Ուեֆա-ում, ինչի շնորհիւ մրցավարներն իրենց օգտին որոշումներ են կայացնում: Իր հերթին, «Արքայական ակումբը» ներկայացուած բողոքում հայցել է պատժամիջոցնէր կիրառել «բլագուրանայի» մի շարք ֆուտբոլիստների նկատմամբ: Մասնաւորապէս «Ռէալը» ցանկանում է, որպէսզի Ուեֆա-ն որակազրկի Դանիէլ Ալուեսին, Պեդրոյ Ռոդրիգեսին եւ Սերխիոյ Բուսկետսին երկու խաղով՝ ոչ սպորտային պահուածքի համար: Վերջինս Մարսելոյին հանդիպման ժամանակ երկու անգամ կապիկ է անուանել, ինչն ապացուցող նոյնիսկ տեսանիւթեր կան: Բացի դրանից, «սերուցքայինները» պահնաջում են 1 խաղով որակազրկել «Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Մանուէլ Պինտոյին, Վիկտոր Վալդեսին եւ Սեյդու Կ'եյտային: Յիշեցնենք, որ այս երկու թիմերի պատասխան հանիպումը կայանալու է մայիսի 3-ին «Կամպ Նոու» մարզադաշտում:
  -   Սպորտ