Կիեւի «Դինամօն» ջախջախեց «Շախտեօրին» սեփական խաղադաշտում


Կիեւի «Դինամօն» ջախջախեց «Շախտեօրին» սեփական խաղադաշտում

  • 02-05-2011 15:52:52   | Հայաստան  |  Սպորտ
 Ուկրաինայի ֆուտբոլի առաջնութեան 27-րդ տուրը մեծ հետաքրքրութիւն էր առաջացրել երկրպագուների շրջանում: Կիեւի Վ. Լոբանովսկու անուան մարզադաշտում միմեանց դէմ էին դուրս եկել ուկրաինական երկու գրանդները` «Դինամօն» եւ «Շախտեօրը»: Հանդիպումն գոլառատ ստացուեց եւ աւարտուեց դինամօյականների 3-0 հաշուով տարած տպաւորիչ յաղթանակով: Այսպիսով, կիեւցիները ռեւանշ վերցրեցին նախորդ խաղաշրջանում 2-0 հաշուով կրած պարտութիւնից յետոյ: Դուբլի հեղինակ դարձաւ Օլեգ Գուսինը, մէկ անգամ էլ աչքի ընկաւ Անդրեյ Շեւչենկոն: Մեր հաւաքականի առաջատար Հենրիխ Մխիթարեանն ասպարէզ դուրս եկաւ առաջին րոպէներից եւ մասնակցեց ամբողջ հանդիպմանը: Խաղից յետոյ, «Շախտեօրի» պաշտօնական կայքին տուած հարցազրոյցում, Հենրիխն իր կարծիքն է յայտնել հանդիպման վերաբերեալ. «Մենք արդէն ժամանակից շուտ ցանկանում էինք ապահովել չեմպիոնութիւնը, բայց դա տեղի չունեցաւ: Չէի ասի թէ «Դինամօն» մեզնից ուժեղ էր, պարզապէս մեր սխալները յանգեցրեցին խփուած գնդակների: Այս պարտութեամբ ամէն ինչ չի աւարտւում, եւ մենք չենք ընկճուի»: Յաւելենք, որ այս պարտութիւնից յետոյ «հանքափորները» մնացին առաջին տեղում՝ իրենց ակտիւում ունենալով 67 միաւոր: Նրանց առայժմ 8 միաւորով զիջում են Կիեւի «Դինամօյի» ֆուտբոլիստները, որոնք 27 խաղից յետոյ վաստակել են 59 միաւոր:
  -   Սպորտ