Արոնեանը ջախջախեց ադրբեջանցի Հաշիմովին եւ դարձաւ Լինարեսի<br /> գերմրցաշարի մրցանակակիր<br />


Արոնեանը ջախջախեց ադրբեջանցի Հաշիմովին եւ դարձաւ Լինարեսի
գերմրցաշարի մրցանակակիր

  • 24-02-2010 21:30:00   |   |  Սպորտ
ԼԻՆԱՐԵՍ, 24 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լինարեսի շախմատի գերմրցաշարի վերջին տուրում Լեւոն Արոնեանը ջախջախեց ադրբեջանցի Վուղար Հաշիմովին եւ գրաւեց երրորդ տեղը: Բուլղարացի Վեսելին Թոփալովը յաղթեց Բորիս Գելֆանդին եւ դարձաւ մրցաշարի միակ յաղթողը: Ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը ոչ ոքի խաղաց իսպանացի Վալյեխո Պոնսի հետ եւ գրաւեց 2-րդ տեղը: Ամփոփիչ աղիւսակը ունի հետեւեալ տեսքը. Վեսելին Թոփալով (Բուլղարիա) - 6,5 միաւոր Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան ) - 6 միաւոր Լեւոն Արոնեան (Հայաստան) - 5,5 միաւոր Բորիս Գելֆանդ (Իսրայել) - 4 միաւոր Վուղար Հաշիմով (Ադրբեջան) - 4 Վալյեխո Պոնս (Իսպանիա) 4 միաւոր;
  -   Սպորտ