Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Արգենտինայի Մխիթարեան վարժարանի սաներին


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Արգենտինայի Մխիթարեան վարժարանի սաներին

  • 26-09-2016 13:18:26   |   |  Մամլո հաղորդագրություն

Սեպտեմբերի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արգենտինայի Մխիթարեան վարժարանի սաներին` ուղեկցութեամբ մայրենի լեզուի ուսուցչուհի տիկ. Զեփիւռ Տիսչեկենեանի:
 
Ամենայն Հայոց Հայրապետը, ծանօթանալով իւրաքանչիւր սանի հետ, իր օրհնութիւնը բերեց երիտասարդներին, նաեւ վերյիշեց իր հանդիպումը վարժարանի տեսչութեան եւ աշակերտութեան հետ Արգենտինա կատարած հովուապետական այցի շրջանակներում:
 Նորին Սրբութիւնը վարժարանի սաների հետ զրուցեց նրանց ուսումնառութեան, ինչպէս նաեւ ազգային-եկեղեցական կեանքին մասնակցութեան մասին: 
Հանդիպմանն անդրադարձ կատարուեց Հռոմի Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Հայաստան կատարած այցին եւ Հայոց եւ Կաթոլիկ Եկեղեցիների միջեւ փոխյարաբերութիւններին: Նորին Սրբութիւնը նաեւ պատասխանեց երիտասարդների հարցերին, որոնք վերաբերում էին Ամենայն Հայոց Կաթողիկոսի կեանքին, առօրեային եւ հայրապետական ճամփորդութիւններին:
###
 
  -   Մամլո հաղորդագրություն