Ալմաթիի մօտ հողատարածքների աւելի քան 200 զաւթիչներ էն ձերբակալուել: Ինչպէս յայտնում է «Ինտեֆաքս» գործակալութիւնը, մարդկանց մի մեծ խումբ Կ'ուլջինսկի շրջանում որոշել է գրաւել մի քանի հեկտար հողատարածքներ: Դրանք նախատեսւում էր օգտագործել բնակարանային շինարարութեան համար:
Զաւթիչների եւ իշխանութիւնների բանակցութիւնները ոչ մի արդիւնք չէն տուել: Միեւնոյն ժամանակ ոստիկանութիւնը տեղեկութիւն է ստացել, որ զաւթիչները կարող էն զանգուածային անկարգութիւններ սկսել, ինչից յետոյ նրանց ձերբակալել էն: Դեռ յայտնի չէ` զաւթիչներին մեղադրանք ներկայացուել է, թէ` ոչ:
Ըստ Kazakhstan Today-ի, վերջին տարիներին Ղազախստանում տեղի է ունեցել հողային օրէնսդրութեան խախտման 11,5 հազար դէպք, որոնց կէսը հողերի զաւթում է, ընդ որում
զգալի մասը տեղի է ունեցել Ալմաթիի եւ Աստանայի մերձակայ տարածքներում: