Լուսանկարչական աշխատանքների մրցոյթ` նուիրուած ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ 20-ամեակին
02-05-2011 13:33:28 | Հայաստան | Հայտարարություններ
Երեւանի քաղաքապետարանի Աւ.Իսահակեանի անուան Կգ-ը եւ «Լոռուայ ձոր» հայրենակցական միութիւնը յայտարարում են «Իմ Հայաստան» խորագրով լուսանկարչական աշխատանքների մրցոյթ` նուիրուած ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ 20-ամեակին:
Մրցոյթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետութեան 15-30 տարեկան քաղաքացիներ:
Մրցոյթին մասնակցելու համար պէտք է ներկայացնել 5 լուսանկար` 35x25 չափսի, շրջանակներով։
Լուսանկարները պէտք է ներկայացնել առանց ստորագրութեան, կից /փակ ծրարով/ ներկայացնել հեղինակի անունը, ազգանունը, հայրանունը, հասցէն, հեռախօսը, անձնագրի պատճէն:
Աշխատանքներն ընդունւում են Աւ.Իսահակեանի անուան կենտրոնական գրադարանի Հասարակական կապերի ու միջոցառումների բաժնում` մինչեւ 2011թ.-ի սեպտեմբերի 1-ը:
Մրցոյթն ամփոփուելու է 2011թ.սեպտեմբերին Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 20-ամեակի տօնակատարութեանը նուիրուած միջոցառումների շրջանակներում:
Աշխատանքները գնահատելու է մասնագիտական յանձնախումբը:
Յաղթողների համար սահմանւում են 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի դիպլոմներ եւ նուէրներ: