Ադրբեջանցի հիւպատոսը բողոքի նամակ է յղել «Los Angeles<br /> Times» պարբերականին<br />


Ադրբեջանցի հիւպատոսը բողոքի նամակ է յղել «Los Angeles
Times» պարբերականին

  • 10-02-2010 20:30:00   | ԱՄՆ  |  Քաղաքական
ԼՈՍ ԱՆՋԵԼԷՍ, 10 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխաւոր հիւպատոս Էլին Սուլեյմանովը բողոքի նամակ է ուղղել հեղինակաւոր «Los Angeles Times» պարբերականին: Այս մասին «ԱՊԱ» լրատուական գործակալութեանը հաղորդել է Ադրբեջանի արտաքին գերատեսչութեան պաշտօնական ներկայացուցիչ Էլհան Պոլուխովը: Բարձրացրած աղմուկի պատճառը այս անգամ դեկտեմբերի 13-ին թերթի կողմից կազմակերպուելիք ճանապարհորդությունների եւ արկածների ցուցահանդեսն է: Հավելենք, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը այդ ցուցահանդէսում կներկայանան համատեղ` «Բարի գալուստ Հայաստան» խորագրով:
  -   Քաղաքական