Ադրբեջանը անգամ մարդու իրաւունքների պաշտպանութեան ոլորտում<br /> տոտալ ինֆորմացիոն պատերազմ է տանում,- յայտարարում է Հայաստանի<br /> օմբուդսմանը<br />


Ադրբեջանը անգամ մարդու իրաւունքների պաշտպանութեան ոլորտում
տոտալ ինֆորմացիոն պատերազմ է տանում,- յայտարարում է Հայաստանի
օմբուդսմանը

  • 10-02-2010 16:30:00   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ
 ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մարդու իրաւունքների պաշտպանութեան ոլորտը Ադրբեջանը փորձում է վերածել իր տեղեկատուական պատերազմի հիմնական հարթություններից մէկը, եւ շատ դէպքերում Հայաստանի Մարդու իրաւունքների պաշտպանը ստիպուած է լինում միջազգային ատեաններում խօսել ոչ թէ մարդու իրաւունքներից, այլ որոշ առումով դառնալ ազգային, քաղաքական գործիչ: Այս մասին փետրուարի 10-ի ասուլիսում յայտարարեց Հայաստանի Մարդու իրաւունքների պաշտպան Արմէն Յարութիւնեյանը: «Մենք տոտալ ինֆորմացիոն պատերազմի մէջ ենք գտնւում, եւ ես կոչ եմ անում ամբողջ հանրութեանը իրոք հաշուի առնել դա եւ մէկ բռունցք դառնալ»,- ասաց նա, յաւելելով. «Մենք ուզենք, թէ չուզենք իւրաքանչիւրս պէտք է կարողանանք սատար կանգնել նաեւ մեր ազգային շահերին, որովհետեւ մարդու իրաւունքները եւ ազգային, պետական շահերը միահիւսուած են»: Միաժամանակ Ա.Յարութիւնեյանը նշեց, որ այդ միասնութիւնը չպէտք է լինի մեխանիկական. պետական ապարատը պէտք է իրոք շրջուի դէպի շարքային քաղաքացին: Պաշտպանը յիշեցրեց, որ ամիսներ առաջ Լեռնային Ղարաբաղի օմբուդսմանը դարձել է Եւրոպական օմբուդսմանի ինստիտուտի անդամ, ինչից յետոյ Ադրբեջանը իր դեսպանատների, այլ երկրների խորհրդարանների եւ բարեկամների միջոցով «շատ լուրջ յարձակումներ էր սկսել»` փորձելով հասնել Ղարաբաղի օմբուդսմանի անդամակցութեան չեղեալ համարուելուն, սակայն ապարդիւն: «Դա պատճառ դարձաւ, որ մենք ընդհանրապես քննարկենք մնացած չճանաչուած երկրների օմբուդսմանների անդամակցութեան որեւէ մի տարբերակ, որովհետեւ մարդու իրաւունքները քաղաքական կոնյուկտուրայից վեր են»,- ասաց Ա.Յարութիւնեյանը, ընդգծելով, որ «դե ֆակտո» ձեւաւորուած, սակայն «դե յուրե» չճանաչուած պետութիւններում եւս կան մարդու իրաւունքների խնդիրներ, ուստի եւ դրանք քննարկելու եւ լուծելու անհրաժեշտութիւն:
  -   Մարդու իրաւունքներ