Ալ Քաիդայի առաջնորդ Ուսամայ Բեն Լադենը այլեւս չկայ: Այս մասին ամերիկեան հեռուստաեթերով յայտնել է ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման:
«Ժամանակին Ուսամայ Բեն Լադենը խուսափեց ձեռբակալումից եւ թաքնուեց Պակիստանում: Ես որպէս առաջնային խնդիր հրահանգ տուեցի ԿՀՎ պետին գտնել եւ ձերբակալել նրան»,- ասել է Օբաման իր ելոյթում:
«Մէկ շաբաթ առաջ մենք տեղեկատուութիւն ստացանք, որ Բեն Լադենը թաքնւում է Պակիստանում: Ես համարեցի, որ ունեմ համապատասխան տուեալներ գործողութեան համար համար, որը եւ իրականացրեցինք ամերիկացիների փոքր խմբով:
Մեր կողմից ոչ ոք չի վիրաւորուել կամ զոհուել»,- յայտարարել է ԱՄՆ նախագահը եւ աւելացրել. «այսօրուայ իրադարձութիւնները ապացուցեցին, որ ամերիկացիները կարող են լուծել բոլոր խնդիրները: Արդարադատութիւնը յաղթեց»:
Ելոյթի վերջում Օբաման շնորհակալութիւն յայտնեց Պակիստանի ղեկավարութեանը Բեն Լադենին ոչնչացնելու գործողութիւններին օգնելու կապակցութեամբ: