Հայաստանի սփիւռքի նախարարին կից ատեանը համալրուել է երեք<br /> նոր անդամներով<br />


Հայաստանի սփիւռքի նախարարին կից ատեանը համալրուել է երեք
նոր անդամներով

  • 29-01-2010 19:32:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 29 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի սփիւռքի նախարարին կից ատեանի յունվարի 29-ին տեղի ունեցաց այս տարուայ առաջին նիստի օրակարգում էին «Արմէնիա» առագաստանաւի գիտարշաւի 1-ին փուլի արդիւնքների մասին, մայրենի լեզուի ծրագրի, գիտահետազօտական թեմաների, «Արի տուն» 2010թ. ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարութեան որոշման նախագծի, ատեանի 2009թ. որոշումների եւ հանձնարարականների կատարման նախագծի մասին հարցերը: Նիստի սկզբում ատեանի նախագահ Հրանուշ Յակոբեանը իրազեկել է, որ կազմը համալրուել է 3 նոր անդամով. այսուհետ ատեանի անդամներ են նաեւ գրող, հրապարակախօս, ճանապարհորդ Զորի Բալայեանը, «Մէկ ազգ, մէկ մշակոյթ» հիմնադրամի գործադիր տնօրէն Թամարա Պողոսեանը եւ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, «Մեր լեզուն, մեր խօսքը» հեռուստահաղորդման հեղինակ Արտեմ Սարգսեանը: «Արմէնիա» առագաստանաւի գիտարշաւի 1-ին փուլի արդիւնքների մասին զեկույցով հանդէս է եկել Զ.Բալայեանը: Հ.Յակոբեանը բարձր է գնահատել Զ.Բալայեանի ղեկավարած «Արմէնիա» առագաստանաւի շուրջերկրեայ ճանապարհորդութիւնը` նշելով, որ լինելով բոլոր համայնքներում, արշաւախումբը Սփիռք է հասցրել Հայրենիքի շունչը, յայտնաբերել եւ վեր հանել հիմնախնդիրներ, համայնքներին հոգեւոր մեծ լիցք հաղորդել եւ համախմբել է հայութեանը: Այս եւ հայութեան շահերի պաշտպանութեանն ուղղուած բազմամեայ բեղմնաւոր աշխատանքի, Արցախի ինքնորոշմանն ու ազատութեան ձեռքբերմանն ուղղուած ջանքերի համար գերատեսչութեան ղեկավարը մեծահամբաւ ճանապարհորդին պարգեւատրել է ՀՀ Սփիւռքի նախարարութեան պատվոգրով: Լեզվամշակութային ուծացմանը դիմակայելու եւ ինքնութեան պահպանութեան խնդրում ՀՀ Սփիւռքի նախարարութիւնը մեծապէս կարեւորում է Սփիւռքի լեզվավիճակի ուսումնասիրութիւնը, դրա համալիր վերլուծութիւնը, հիմնախնդիրների առանձնացումը եւ համապատասխան գերատեսչութիւնների, մասնագիտական կառոյցների եւ անհատների հետ համախորհուրդ քննարկումը, դրանց լուծման նպատակային միջոցների, եղանակների առաջադրումն ու անհրաժեշտ միջոցառումների իրականացման համակարգումը: Սփիւռքի վերաբերեալ նախատեսւող գիտահետազօտական թեմաների մասին զեկույցով հանդէս է եկել Հայրենադարձութեան եւ հետազօտութիւնների վարչութեան պետ Ա.Եղիազարյանը: Գերատեսչութեան աշխատակազմի ղեկավար Ֆ.Զաքարյանն ատյանականների քննարկմանն է ներկայացրել «Արի տուն» ծրագրի 2010թ.-ի ՀՀ կառավարութեան որոշմանը ներկայացուելիք նախագիծը: Ըստ ՀՀ Սփիւռքի նախարարութեան Մամուլի եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, 2009թ.-ին ՀՀ սփիւռքի նախարարին կից ատեանի 11 նիստերի որոշումներով եւ յանձնարարականներով ընդունուել է աւելի քան 40 որոշում, որոնց հիման վրայ նախարարը տուել է համապատասխան յանձնարարականներ:
  -   Հասարակութիւն