Կազմուել է այն երկրների ցանկը, որոնք չեն պատժել նացիստ յանցագործների
02-05-2011 10:17:52 | Ռուսաստան | Միջազգային
Սիմոն Վիզէնտալի իրաւապաշտպան կազմակերպութիւնը յայտարարել է այն տաս երկրների անունները, որոնցում երկրորդ համաշխարհային պատեռազմի պատերազմի նացիստ յանցագործները դեռ պատասխանատուութեան չեն ենթարկուել, յայտնում է vesti.ru-ն` վկայակոչելով «Ինտերֆաքս»-ին:
Վերջինիս տեղեկացմամբ` Աւստրիան, Լիտուան, Էստոնիան եւ Լատուիան այդ տաս երկրների ցանկում են:
Վիզէնտալի կենտրոնի տուեալներով` այդ երկրներում Երկրորդ համաշխարհայինի ժամանակների գերմանիայի դէմ մեղադրանքները չեն ուսումնասիւում «գաղափարական սահմանափակումների» կամ ժամկէտի վաղեմութեան պատճառով:
Յիշեցնենք, որ Սիմոն Վիզէնտալի կենտրոնը ոչ կառավարական, իրաւապաշտպան կազմակերպութիւն է, որի նպատակը հակասեմիտիզմի դէմ պայքարելն է: