Ատլանտեան օւկիանոսում գտել են Air France-ի աէրոբուսի «սեւ արկղը»


Ատլանտեան օւկիանոսում գտել են Air France-ի աէրոբուսի «սեւ արկղը»

  • 02-05-2011 01:24:40   |   |  Միջազգային
Ատլանտեան օւկիանոսում կատարուող որոնողական աշխատանքների ժամանակ գտնուել է Air France-ին պատկանող եւ 2009 թ-ին Ռիոյ դէ Ժաներոյից Փարիզ չուերթի ժամանակ կործանուած օդանաւի երկու «սեւ արկղերից» մէկի ինքնագիր սարքը, - հաղորդում է Ֆրանսպրես գործակալութիւնը: «Սեւ արկղի» ինքնագիր սարքը յայտնաբերել են օւկեանոսի յատակին կիրակի առաւօտեան: Որոնողների փոխանցմամբ այն լաւ վիճակում է: Յիշեցնենք, որ 2011թ-ի ապրիլի վերջին գտնուել էր <<սեւ արկղերից >> մէկի կոնտեյները, բայց ինքնագիր սարքը դրա մէջ չէր: Հետաքննութիւնը յոյս ունի, որ դրա մէջ գրանցուած տեղեկութիւնները կարող են օգնել պարզել Air France-ի A330-200 աերոբուսի 2009 թուականի յունիսի 1-ի վթարի պատճառները: Ինքնաթիռում եղել է 228 մարդ, բոլորն էլ զոհուել են: Նրանք հիմնականում Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Բրազիլիայի քաղաքացիներ էին:Ո8պես աղէտի հնարաւոր պատճառներ նախկինում թուարկուել են եղանակային վատ պայմանները կամ էլ ինքնաթիռի տեխնիկական անսարքութիւնը եւ մասնաւորապէս արագութեան ցուցիչների սխալ աշխատանքը: Ինքնագիր սարքերը յայտնաբերելու յոյսն առաջացել է այն բանից յետոյ երբ գտնուել է աէրոբուսի պոչային հատուածը, ուր նրանք տեղադրւում են: Երկրորդ «սեւ արկղի» որոնումները շարունակւում են:
  -   Միջազգային