Կանադայի հայ համայնքն իր օգնութիւնն է ցուցաբերում Հայիթիին<br />


Կանադայի հայ համայնքն իր օգնութիւնն է ցուցաբերում Հայիթիին

  • 25-01-2010 15:30:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 25 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Կանադայի հայկական եկեղեցու պատրիարքարանը դիմել է բոլոր կանադահայերին` խնդրելով նուիրատւութիւն կատարել յունվարի 12-ին ուժգին երկրաշարժից տուժած Հայիթիին, որի զոհերի թիւը Միջազգային կարմիր խաչի գնահատմամբ, հասել է մօտ 100.000-ի: Կանադահայերի կոնգրեսը իր ցավակցական ուղղերձն է ուղղարկել Հայիթիում բնակուող ժողովրդին եւ աջակցել է պատրիարքարանի նախաձեռնութեանը: Նշւում է, որ օգնութեան կարիք ունեն բոլոր փրկվածները եւ առանց միջազգային համայնքի աջակցութեան Հայիթին չի կարող վերականգնվել: «Ակասկած, հայերը գիտեն աւերիչ երկրաշարժի ցավը, երբ 1988թ. դեկտեմբերի 7-ին շուրջ 20.000 հայեր էին զոհուել եւ հազարաւոր հայեր տուժել եւ մնացել էին անօթեւան: Հենց այդ ժամանակ էր, որ միջազգային համայնքն իր օգնութիւնն էր առաջարկել Հայաստանին: Այժմ արդէն մեր հերթն է օգնութեան ձեռք մեկնել Հայիթիում տուժածներին»,- գտնում են Կանադայի հայ համայնքի անդամները:
  -   Հասարակութիւն