Ամենայն Հայոց Կաթողիկոսը երկօրեայ այցով կը մեկնի Մոսկուա


Ամենայն Հայոց Կաթողիկոսը երկօրեայ այցով կը մեկնի Մոսկուա

  • 21-11-2016 11:43:08   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Նոյեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը երկօրեայ այցով կը մեկնի Մոսկուա (Ռուսաստանի Դաշնութիւն), ուր կը մասնակցի Մոսկուայի եւ Համայն Ռուսիոյ Կիրիլ Պատրիարքի ծննդեան 70-րդ յոբելեանական տարեդարձի հանդիսութիւններին:
 
Այցի ընթացքում Նորին Սրբութեանը ուղեկցելու են Մայր Աթոռի Արտաքին յարաբերութիւնների եւ արարողակարգի բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական յարաբերութիւնների բաժնի տնօրէն Հոգեշնորհ Տ. Շահէ ծայրագոյն վարդապետ Անանեանը, Հայրապետի գաւազանակիր Հոգեշնորհ Տ. Աղան աբեղայ Երնջակեանը եւ Մայր Աթոռի Տեղեկատուական համակարգի տնօրէն Արժանապատիւ Տ. Վահրամ քահանայ Մելիքեանը:
 
  -   Մամլո հաղորդագրություն