Ֆրանսիական հեռուստաալիքին բողոք են ներկայացրել ցունամիի վերաբերեալ հումոր անելու
01-05-2011 18:26:59 | | Միջազգային
Ճապոնիայի դեսպանատունը պաշտօնական բողոք է ներկայացրել ֆրանսիական Chanal + հեռուստաալիքի նկատմամբ, որի եթերի ժամանակ հումոր է հնչել Ճապոնիայում տեղի ունեցած ցունամիի վերաբերեալ:
Հեռուստատեսային շոույի ժամանակ ցուցադրուել են 1945 թ-ին Հերոսիմայի պայթիւնի հետեւանքով առաջացած աւիրածութիւնների եւ Սեդայ քաղաքում վերջերս տեղի ունեցած ցունամիի նկարները:
Հաղորդավարը հայատարարել է, որ Ճապոնիան կարծես չի վերականգնուել պատերազմից յետոյ: Ֆրանսիայում ապրող ճապոնացիները այս առիթով բողոք են ներկայացրել Ճապոնիայի դեսպանատուն: Ի պատասխան դեսպանատան բողոքի, հեռուստաալիքը նշել է, որ կատակում է առանց բացառութեան բոլորի հետ եւ հեռուստաալիքը մասնակցել է ցունամիից տուժածներին ուղղուած բարեգործական երեկոյին: Բայց դեսպանատանն այս պատասխանը չի գոհացրել եւ նոր նամակ է գրել հեռուստաալիքին:
Յիշեցնենք, որ Ճապոնիայում ցունամի առաջացրած երկրաշարժը տեղի է ունեցել 2011 թուականի մարտի 11-ին, որի հետեւանքով մօտ14.000 մարդ է զոհուել: