Սոֆիայում ցուցարարները պահանջել են կառավարութեան հրաժարականը
01-05-2011 17:17:30 | | Միջազգային
Այսօր Սոֆիայում կառավարութեան հրաժարականի պահանջով հարիւրաւոր մարդիկ են դուրս եկել ցոյցի: Բուլղարիայի ընդդիմաութեան կողմանկիցները նշել են, որ Բուլղարիան Եմ-ի ամենաաղքատ երկիրն է եւ կառավարութիւնը ոչինչ չի անում այս իրավիճակը փոխելու համար:
Մէկ տարի առաջ բիւջետային դեֆիցիտը յաղթահարելու համար Բուլղարիայի կառավարութիւնը սառեցրեց աշխատավարձերի եւ թոշակների աճը: Միեւնոյն ժամանակ երկրում թանկացան մթերքն ու վառելանիւթը:
-Ես երբեք չեմ տեսել, որ մարդիկ այսքան վատ ապրեն ինչպէս հիմա,- նշել է ցոյցի մասնակիցներից մէկը:
Ըստ ընդդիմութեան կողմնակիցների, իշխանութիւնը ոչ մի քայլ չի անում երկիրը տնտեսական ճգնաժամից դուրս բերելու համար: