Ոչ ինֆեկցիոն հիւանդութիւները մահացութեան հիմնական պատճառներն են


Ոչ ինֆեկցիոն հիւանդութիւները մահացութեան հիմնական պատճառներն են

  • 01-05-2011 16:31:44   | Հայաստան  |  Հասարակութիւն
Ոչ ինֆեկցիոն հիւանդութիւնների թիւն ամբողջ աշխարհում աճում է: Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան (ԱՀԿ) տուեալներով այս հիւանդութիւններն այժմ մահացութեան հիմնական պատճառներից են: 2008 թուականին ամբողջ աշխարհում 36.1 միլիոն մարդ է մահացել այնպիսի հիւանդութիւններից, ինչպիսիք են սրտի հիւանդութիւնը, ինսուլտը, քաղցկեղը, թոքերի խրոնիկ հիւանդութիւնները, շաքարախտը: Մահացութեան առաջին պատճառը սիրտ-անօթային հիւանդութիւններն են, որոնցից աշխարհում տարեկան մահանում է 17 մլն մարդ: Երկրորդ տեղում է քաղցկեղը` 7.6 մլն, որին հետեւում են շնչառական հիւանդութիւնները` 4.2 մլն եւ շաքարախտը` 1.3 մլն: Ահկ-ի տուեալներով, ոչ ինֆեկցիոն հիւանդութիւնների պատճառով մահերի 80%-ը գրանցւում է ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրներում: Նշենք, որ 2011թուականի սեպտեմբերի 19-20-ին Մակ-ի գլխաւոր ասամբլէայում տեղի կ'ունենայ խորհրդակցութիւն` ոչ ինֆեկցիոն հիւանդութիւնների կանխարգելման եւ նրանց դէմ պայքարի թեմայով:
  -   Հասարակութիւն