Թեոդոսիայում կդրուի խաչքար ի նշան Հայաստանի Արմաւիր քաղաքի<br /> հետ բարեկամութեան <br />


Թեոդոսիայում կդրուի խաչքար ի նշան Հայաստանի Արմաւիր քաղաքի
հետ բարեկամութեան

  • 12-01-2010 15:00:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 12 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Թեոդոսիայում Միքայէլ եւ Գաբրիէլ հրեշտակապետների եկեղեցու մօտ ծրագրւում է տեղադրել հայկական խաչքար ի նշան Հայաստանի Արմաւիր քաղաքի հետ բարեկամութեան: Հայ սցենարիստ եւ ռեժիսոր Ռաֆայէլ Շահինեանը, որը եղել է Թեոդոսիայի եւ Արմաւիրի եղբայրության պայմանագրի կնքման նախաձեռնողը, լրագրողներին պատմել է, որ խաչքարը պատրաստուելու է մարմարից, բարձրութիւնը լինելու է 2 մետր, նրա վրայ պատկերվելու են մարդկային երեք ֆիգուրներ` երկու մեծահասակների եւ երեխայի: Պատուանդանին գրուած կլինի «Թեոդոսիա - Արմաւիր. եղբայր քաղաքներ»: Խաչքարի շրջակայքում ծրագրւում է հիմնել պուրակ, իսկ հեռանկարում եկեղեցու բակում կկազմակերպուի հայ ժողովրդի ականաւոր ներկայացուցիչների դիմանկարների պատկերասրահ: «Սուրբ Միքայէլ եւ Գաբրիէլ հրեշտակապետների եկեղեցին Թեդոսոիայում եղել է հայերի մշակոյթային իսկական կենտրոն: Մինչեւ օրս տաճարի տարածքում պահպանուել են հին խաչքարեր: Այն կառուցուել է 14-րդ դարում եւ ամենանշանավորն է քաղաքի հայկական ճարտարապետական յուշարձանների մէջ»,- նկատել է Շահինեանը: Ինչպէս հաղորդում է analitika.at.ua-ն, խաչքարի տեղադրման նախապատրաստական աշխատանքներն արդէն սկսուած են, բացումը ծրագրւում է մայիսին: Հանդիսաւոր արարողութեանը կմասնակցեն հայ եւ Ղրիմի մշակոյթի գործիչներ:
  -   Հասարակութիւն