«Փոքր Մհեր» կրթահամալիրում բացայայտել են մտահոգիչ եւ անյետաձգելի միջամտութիւն պահանջող խնդիրներ. ՄԻՊ
30-11-2016 18:51:55 | Հայաստան | Մարդու իրաւունքներ
Տեղեկութեան հրապարակային աղբիւրներից 2016 թուականի նոյեմբերի 28-ին ստացած տուեալների համաձայն` «փոքր Մհերէ կրթահամալիրի տնօրէնը պարբերաբար սպառնալիքներ եւ անպարկեշտ արտայայտութիւններ է հնչեցնում կրթահամալիրի սաների եւ սպաների հասցէին` վիրաւորելով նրանց արժանապատուութիւնը:
Նոյն օրը Մարդու իրաւունքների պաշտպանի որոշմամբ սկսուել է հարցի քննարկման ընթացակարգ սեփական նախաձեռնութեամբ: Տեղի է ունեցել անյապաղ այց «փոքր Մհերէ կրթահամալիր: Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրոյցնէր ունեցել կրթահամալիրի սաների հետ, հանդիպել կրթահամալիրի ղեկավարութեանը, կատարել այլ համապատասխան ուսումնասիրութիւններ:
Այցի ընթացքում բացայայտել են մտահոգիչ եւ անյետաձգելի միջամտութիւն պահանջող խնդիրներ: Կրթահամալիրի սաները առանձնազրոյցների ընթացքում պնդել են իրենց նկտամամբ վատ վերաբերմունքը, որ հնչել է նաեւ հրապարակայնօրէն: Բացայայտուել են նաեւ խնդիրներ, որոնք վերաբերում են կրթահամալիրի գործունէութիւնը կարգաւորող ակտերին, ինչպէս նաեւ այդ հաստատութիւնում սովորողների նկատմամբ ներգործութեան միջոցներին ու դրանց կիրառութեան պրակտիկային:
Մարդու իրաւունքների պաշտպանը հարցն անմիջապէս քննարկուել է ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարի հետ եւ քննարկման արդիւնքներով պայմանաւորուած նաեւ նախարարութիւն են ներկայացուել կրթահամալիրում արձանագրուած խնդիրները` դրանց լուծմանն ուղղուած առաջարկով:
ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանը կարեւորում է այս հարցում ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութեան հետ համատեղ աշխատանքը եւ հետեւողական կը լինի «փոքր Մհերէ կրթահամալիրում երեխաների իրաւունքների պատշաճ պաշտպանութիւնն ապահովելու գործում:
Սոյն յայտարարութեամբ չեն հրապարակւում նկարագրուած խնդիրների մանրամասները` հաշուի առնելով երեխաների լաւագոյն շահը, ինչպէս նաեւ հարցի քննարկման ընթացակարգի իրաւական պահանջը: