Մոսկուայում 40 մարդ է ձերբակալուել մայիսմէկեան միջոցառումների ժամանակ<br /> <br />


Մոսկուայում 40 մարդ է ձերբակալուել մայիսմէկեան միջոցառումների ժամանակ

  • 01-05-2011 15:27:55   | Ռուսաստան  |  Միջազգային
Այսօր Սանկտ Պետերբուրգի Նեւսկի պողոտայում չարտօնուած ակցիայ անկացնելու փորձի համար 40 մարդ է ձերբակալուել: Ինչպէս յայտնում է Ինտերֆաքս գործակալութիւնը, բոլոր ձերբակալուածները անարխիստական շարժումների ներկայացուցիչներ են եղել, ովքեր բղաւել են «Ամօթ է», «Սա ֆաշիզմ է» արտայայտութիւնը:Ակցիային մասնակցում էին մի քանի կազմակերպութիւններ, որոնց ներկայացուցիչները, նկատելով ոստիկաններին, պառկել են գետնին եւ հրաժարուել վեր կենալ, բայց ի վերջոյ ոստիկաններին յաջողուել է ցրել չարտօնագրուած երթը: Մայիսմէկեան տօների առթիւ քաղաքապետարանի շէնքի մօտ հանրահաւաք են անցկացրել Եդինայայ Ռոսիան եւ արհմիութիւնները, որին մասնակցում էին մօտ 30,000 մարդ: Հաւաքի ժամանակ ելոյթ է ունեցել քաղաքապետ Սերգեյ Սոբեանինը եւ խոստացել բարձր աշխատավարձով աշխատատեղեր ստեղծել:
  -   Միջազգային