Երեւան-Անկարայ բանակցութիւններ. ԱԾԱՆՑԵԱԼ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԷՐ


Երեւան-Անկարայ բանակցութիւններ. ԱԾԱՆՑԵԱԼ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԷՐ

  • 25-12-2009 21:15:00   | ԱՄՆ  |  Յօդուածներ
Բացի բուն հայ-թուրքական յարաբերութիւններում եւ Հայաստանում ու Սփիւռքում ծաւալուող գործընթացներից, Հայաստան-թուրքիայ երկխօսութեան վերջին փուլի արդիւնքում ի յայտ են եկել որոշակի ,կողմնակիէ կամ ,ածանցեալէ գործընթացնէր, որոնք եւս հետաքրքրական են հայկական կողմի համար: Մի քանի նախնական դիտարկումներ. վերջին շրջանում Արեւմուտքում եւ մասնաւորապէս, Միացեալ Նահանգներում շեշտակի աճել է Հայաստանի հանդէպ հետաքրքրութիւնը թէ՛ քաղաքական մակարդակով եւ թէ՛ մամուլում: Սպիտակ տան եւ յատկապէս Պէտքարտուղարութեան կողմից յայտարարութիւնները յատկապէս վերջին շրջանում բաւական յաճախ են հնչում: Մասնաւորապէս, վերջին շաբաթուայ ընթացքում պէտքարտուղարութեան ամենօրեայ մամուլի ասուլիսների ընթացքում ,պրոտոկոլներիէ թեմայով գրեթէ իւրաքանչիւր օր նոր յայտարարութիւններ են արւում: ,պրոտոկոլներիէ ստորագրման օրը ,վաշինգտօն Փոստումէ արձանագրութիւնների, Հայաստանում եւ Սփիւռքում տեղի ունեցող իրադարձութիւնների թեմաներով միանգամից մի քանի հրապարակում լոյս տեսաւ: Խնդրին անդրադարձան ,նիւ Եորք Թայմսէ, ,չիկագոյ Թրիբիւնէ, ,քրիսչըն սայնզ մոնիթորէ, ,լոս Անջելես Թայմսէ, ,բոսթոն գլոբէ եւ այլ առանցքային թերթերը, CNN, ABC, NBC եւ միւս հեռուստաալիքները: Թեման լրատուամիջոցների օրակարգում էր նաեւ նախընթաց շրջանում, յատկապէս ՀՀ նախագահի` Ամն-ում գտնուելու օրերին: Ինտերնետի որոնման համակարգերի հետ աշխատելով` յստակ կարելի է տեսնել, որ վերջին մէկ ամսուայ կտրուածքով ամերիկեան մամուլն աւելի շատ է անդրադարձել Հայաստանին, քան, օրինակ, աւանդական դաշնակից Վրաստանի Հանրապէութեանը կամ ասենք Ուկրաինային: Պէտք է ենթադրել, որ ,պրոտոկոլներինէ դեռ լուրջ ,արկածներէ եւ ,գլխացաւանքներէ են սպասւում ու ամերիկեան կողմի հետաքրքրութիւնը դեռ այս կամ այն չափով կը շարունակուի: ,նիւ Եորք Թայմսիէ հոկտեմբերի 11-ի յօդուածագիրը մէջբերում է անանուն ամերիկեան պաշտօնեաների վկայութիւնը, թէ սահմանի բացումը հեռանկարային է Արեւմուտքին նոր էներգատարերով ապահովելու տեսանկիւնից: Անկախ ,պրոտոկոլներիէ հանդէպ վերաբերմունքից, պէտք է ընդունել, որ ձեւաւորուել է մի իւրօրինակ իրավիճակ, երբ Հայաստանը նորովի կարեւորութիւն ստացաւ Արեւմուտքի համար: Ըստ էութեան, հայ-թուրքական գործընթացը մեր տարածաշրջանում զարգանում է 2+1 ֆորմատով` ուղղակիօրէն ներառելով Հայաստանն ու Թուրքիան եւ անուղղակիօրէն` Ադրբեջանը, որը ,խցկւում էէ հայ-թուրքական բանակցութիւնների մէջ` շահարկելով ,1 ազգ, 2 պետութիւնէ ձեւաչափը, Թուրքիայի հետ ունեցած խորքային կապերը եւ նաւթա-գազային որոշակի ազդեցութիւնը: Ուշագրաւ է, որ այս 3 պետութիւններում էլ հասարակութիւնը եւ քաղաքական դաշտը լրջագոյն ու խորքային դժգոհութիւններ ունեն գործընթացների հանդէպ, անգամ ձեւաւորուել է որոշակի ճգնաժամային իրավիճակ: Գրեթէ բացառիկ դէպք է, երբ 3 կողմերից 3-ում էլ խօսք է գնում ազգային շահերն անտեսելու կամ ոչ սկզբունքային լինելու, փոքր կամ նոյնիսկ զրոյական ձեռքբերումների դիմաց լուրջ զոհողութիւններ կատարելու մասին: Երբ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դաւութօղլուն սկսեց հանդիպումները քաղաքական կուսակցութիւնների հետ, Թուրքիայի Ազգայնական շարժում կուսակցութեան ղեկավար Դեւլեթ Բահչելին ուղղակի հրաժարուեց հանդիպումից: Ժողովրդահանրապետական կուսակցութեան ղեկավար Դենիզ Բայքալը անթոյլատրելի է համարում սահմանի բացումը նախքան Ղարաբաղեան կարգաւորումը եւ կառավարութեանը մեղադրում ստախօսութեան մէջ, նոյն կուսակցութիւնից պատգամաւոր Օյմենը նշում է, որ ,արձանագրութիւնների ստորագրմամբ վերջակէտ դրուեց Ղարաբաղեան հարցում Թուրքիայի սկզբունքային քաղաքականութեանըէ: Մեծ միասնութիւն կուսակցութեան ղեկավար Եալչըն Թօփչուն արտգործնախարարի հետ հանդիպմանը յայտարարել էր, թէ Թուրքիան արձանագրութիւնները ստորագրել է Վաշինգտօնի ճնշման ներքոյ: Նրա խօսքով, թուրքական կողմը պէտք է պահանջէր, որ ,սահմանի վերաբացումն ընթանայ Ղարաբաղից հայկական ուժերի դուրսբերմանը զուգընթացէ: Իսկ Դեմոկրատական կուսակցութեան ղեկավար, խորհրդարանի նախկին խօսնակ Հիւսամեթին Ջինդորուքը նշել է, որ կողմ է հայ-թուրքական կարգաւորմանը, սակայն չի համաձայնում արձանագրութիւնների բոլոր կէտերին: Պատգամաւոր, նախկինում Ամն-ում Թուրքիայի դեսպան Շիւքրիւ Էլեքդաղի կարծիքով, Հայաստանի նպատակն է հասնել սահմանի բացմանը, որից յետոյ Երեւանը կը վերադառնայ Ցեղասպանութեան վերաբերեալ պնդումներին: Թուրքիայում դժգոհ են, որ միջնորդ է հանդէս գալիս Շուեյցարիան, որը Հայոց եղեռնը ճանաչած պետութիւն է: Վաշինգտօնում բնակուող թուրք լոբբիստ, վերլուծաբան Էրգիւն Քըրլըքովալին “History of Truth” կայքում ,առեւտուրէ տերմինի փոխարէն առաջարկում է ,տուրեւտուրէ նորայայտ տերմինը` յայտարարելով, թէ Թուրքիան հէնց այդպիսի մի կացութեան մէջ է: Այն առիթով, թէ ,հայաստանը պրոտոկոլների արդիւնքում կը հրաժարուի ցեղասպանութեան պահանջներից կամ սահմանի վերաձեւման հեռանկարիցէ, Քըրլըքովալին պատասխանում է` ճտերն աշնանն են հաշւում: ,այժմ Ղարաբաղեան կարգաւորումն առաւել բարդ կը լինի: Ինչու՞ պէտք է Հայաստանն անհրաժեշտ համարի վերջ տալ իր ռազմական օկուպացիային եւ արտօնի ադրբեջանցի փախստականների վերադարձը, եթէ արդէն ստանում է այն, ինչին ձգտում էր: Ին՞չ տեղի կ'ունենայ, եթէ մենք կորցնենք Ադրբեջանի աջակցութիւնը Հայաստանի հետ մթին գործարքի պատճառով, ո՞վ է լցնելու Բաքու-ջեյհան նաւթատարըէ, նշում է Քըրլըքովալին: Թէեւ քիչ հաւանական է թւում, որ Բաքուն համարձակուի կասեցնել Բաքու-ջեյհան նախագիծը, քանի որ այն շօշափում է նաեւ Մեծ Բրիտանիայի եւ Ամն-ի հետաքրքրութիւնները, սակայն Թուրքիայի հանդէպ Բաքուից որոշակի էներգետիկ մահակի օգտագործումը բացառուած չէ, հնարաւոր է այս թեման արդէն առկայ է թուրք-ադրբեջանական կուլիսային քննարկումներում: Քըրլըքովալին նկատում է, որ թուրք-հայկական յարաբերութիւնների զարգացմանը զուգընթաց Ադրբեջանը Մոսկուայի հետ սկսել է քննարկել ադրբեջանական գազի վաճառքի թեման: Մէջլիսի պատգամաւոր Ջանան Արըթմանը գտնում է, որ պրոտոկոլները ծառայում են ոչ թէ Թուրքիայի կամ Ադրբեջանի շահերին, այլ Հայաստանի: Ադրբեջանական կողմի դժգոհութիւնները գրեթէ քաղաքական հիստերիայի են հասնում: Նախագահ Իլհամ Ալիեւը, Ադրբեջանի արտգործնախարարութիւնը (առնուազն երեք անգամ), փոխարտգործնախարար Արազ Ազիմովը, խորհրդարանի խօսնակ Օքթայ Ասադովը, փոխխօսնակ Զիյաֆեթ Ասքերովը, ,անայ Վաթանէ կուսակցութեան փոխղեկավար Զահիթ Օրուջը, քաղաքագէտ Ռասիմ Մուսաբեկովը, չափազանց ակտիւ դեպուտատ Գանիրայ Փաշաեւան, այլ պաշտօնեաներ ու այլ կ'առոյցնէր վերջին ամիսների ընթացքում յայտարարութիւններ են արել, թէ սահմանի բացումը հակասում է Բաքուի շահերին եւ ,ահազանգելէ թուրք-ադրբեջանական յարաբերութիւնների վատթարացման հեռանկարի մասին: Օրուջը նաեւ կարծիք է յայտնել, որ մինչեւ հայ-թուրքական փաստաթղթի ստորագրումը Բաքուն իր հերթին պէտք է նախաձեռնէր թուրք-ադրբեջանական պրոտոկոլների ստորագրում, որում կ'ամրագրուէր, որ Անկարան չի ձեռնարկի ոչ մի քայլ, որը կը հակասի Բաքուի շահերին: Պատգամաւոր Նիզամի Ջաֆարովը Էրդողանին յիշեցրել է մայիսի 12-ին Բաքւում տուած խոստումը, թէ սահմանը չի բացուի: Լոս Անջելեսում Բաքուի հիւպատոս Էլին Սուլեյմանովը յայտարարել է, թէ Թուրքիան պէտք է հաշուի առնի Ադրբեջանի կարծիքը: Նման օրինակները կարելի է շարունակել: Մէկ այլ գործընթաց, որն ածանցեալ է հայ-թուրքական բանակցութիւններին, Ադրբեջան-միացեալ Նահանգներ փոխյարաբերութիւնների առկայ վիճակն է: Յստակ է, որ Վաշինգտօնն ընդգծուած հետաքրքրութիւն ունի հայ-թուրքական բանակցութիւններում: Ադրբեջանի հակազդումը հայ-թուրքական շփումներին նշանակում է հակազդեցութիւն Վաշինգտօնի տարածաշրջանային հետաքրքրութիւններին, ինչի նկատմամբ Միացեալ Նահանգները կարող է դրսեւորել իր վերաբերմունքը: Ըստ էութեան, Բաքուն արդէն իսկ որոշակի նախազգուշացումներ է ստացել Միացեալ Նահանգներից. նախ Բարաք Օբաման մինչեւ ներկայ պահը չի կասեցրել 907 բանաձեւը, որն արգելում է ամերիկեան ուղղակի նիւթական օժանդակութիւնն Ադրբեջանին: Ինչպէս յայտնի է, 2001թ. Կոնգրէսն ընդունեց փաստաթուղթ, որով երկրի նախագահին իրաւունք տրուեց իւրաքանչիւր տարի մէկ տարի ժամկէտով կասեցնել 907-ի ազդեցութիւնը: Ջորջ Բուշը դա կատարում էր իւրաքանչիւր տարուայ յունուարին, մինչդեռ Բարաք Օբաման մինչեւ յօդուածի հրապարակման պահը որոշում չի կայացրել 907-ի վերաբերեալ: Ամն-ում հայկական համայնքի ներկայացուցիչները նշում են, որ հնարաւոր է Սպիտակ տունը ձգտում է 907 բանաձեւը վերածել ,յաղթաթուղթիէ` Ադրբեջանի նկատմամբ ճնշում կիրառելու նպատակով: Ուշագրաւ է, որ ԱՄՆ Կոնգրէսի թուրքական եւ ադրբեջանական հարցերով յանձնախմբի անդամների զգալի մասը նոյն անձինք են: Այսպիսով կոնգրէսականները յայտնւում են հակասական վիճակում: Յատկանշական է, որ կոնգրէսականները Թուրքիայի եւ Ամն-ի շահերի հետաքրքրութիւնները հաշուի առնելով` ժամանակ առ ժամանակ հանդէս են գալիս պրոտոկոլները ողջունող յայտարարութիւններով, ինչը փաստացի հակասում է Բաքուի քաղաքականութեանը, թէեւ նոյն կոնգրէսմենների մի մասը միաժամանակ Ադրբեջանի բարեկամների խմբում է: 2009թ. սեպտեմբերի 18-ին Վաշինգտօնի Ջորջթաունի համալսարանում տեղի ունեցաւ ,ամն-ադրբեջան ռազմավարական գործընկերութիւն. նոր երկկողմ եւ տարածաշրջանային չափումներէ խորհրդաժողովը: Վերջինիս մասնակից Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը հայ-թուրքական բանակցութիւնների թեմայով իր խօսքում նշեց, որ սահմանի վերաբացումը կը նշանակի ոչ միայն թուրք-ադրբեջանական, այլեւ Ադրբեջան-ամն յարաբերութիւնների վատթարացում: Յատկանշական է, որ միջոցառմանը ներկայ ԱՄՆ պէտքարտուղարի տեղակալ Ուիլիըմ Բըռնսը նոյն թեմայով յայտարարեց, որ հայ-թուրքական յարաբերութիւնների նորմալացման եւ Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման միջեւ շաղկապ գոյութիւն չունի: Միաժամանակ Բըռնսը, ինչպէս նաեւ սրահում գտնուող նախկին պէտքարտուղարի տեղակալ, Մարշալի հիմնադրամի ներկայացուցիչ Դեյուիդ Կրամերը սուր քննադատութեան ենթարկեցին Ադրբեջանին երկրում ,ազատութիւնէ, ,ամերիկայի ձայնէ, BBC ռադիօկայանների հեռարձակումների դադարեցման, ընդդիմադիր բլոգերներ Էմին Միլիի եւ Ադնան Հաջիզադէի ձերբակալութեան համար: Կրամերը նաեւ անդրադարձաւ ցկեանս նախագահ դառնալու Ալիեւեան հանրաքուէին` հերթական քննադատութեան բաժինն ուղղելով Արազ Ազիմովին: Իր հերթին Ազիմովը փոխադարձ մեղադրանքներ ուղղեց ամերիկեան պէտքարտուղարութեանը` կապուած 907 բանաձեւի շուրջ տիրող անորոշութեան հետ եւ դժգոհեց, որ ԱՄՆ ոչ մի պէտքարտուղար չի այցելել Բաքու: Չնայած հնչեղ խորագրին` խորհրդաժողովն ընթացաւ Ադրբեջանի համար բացասական միջավայրում: Կարելի է ենթադրել, որ Ադրբեջան-ամն յարաբերութիւններում փոխըմբռնման եւ լիարժէք բարեկամական միջավայրի առկայութեան պայմաններում նման երկուստէք մեղադրանքները պէտք է գերիշխող չլինէին: Երկկողմ հակասութիւնների ամբողջական ծաւալում որոշակի ,մասնաբաժինէ ունի նաեւ Վաշինգտօնի կողմից հայ-թուրքական սահմանի վերաբացմանն ուղղուած լոբբիստական աշխատանքը: Միաժամանակ պէտք է նշել, որ ըստ տարբեր աղբիւների, Միացեալ Նահանգներում վերջին շրջանում քննարկւում է Ադրբեջանի Գաբալայի ռադիօտեղորոշման կայանի վարձակալութեան ծրագիը եւ նման հեռանկարը վերստին կարող է բերլ Ամն-ադրբեջան յարաբերութիւնների որոշակի սերտացման: Հայկարամ Նահապետեան
  -   Յօդուածներ