Երիտասարդ ընտանիքներին բնակարաններով ապահովման համար<br /> 2010թ.-ի առաջին եռամսյակում կստեղծուի հիպոթեքային նոր հիմնադրամ<br />


Երիտասարդ ընտանիքներին բնակարաններով ապահովման համար
2010թ.-ի առաջին եռամսյակում կստեղծուի հիպոթեքային նոր հիմնադրամ

  • 25-12-2009 18:32:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երիտասարդ ընտանիքներին բնակարաններով ապահովման համար 2010թ.-ի առաջին եռամսյակում կստեղծուի նոր հիպոթեքային հիմնադրամ, որը հասանելի ու էժան վարկեր կտրամադրի երիտասարդ ընտանիքներին: Այս մասին դեկտեմբերի 25-ի ասուլիսում յայտնեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը: Ըստ նրա, հիմնադրամի աշխատանքի հայեցակարգը, որը մշակtyել է ՀՀ ֆինանսների նախարարութեան ու Կենտրոնական բանկի կողմից, կհաստատուի կառավարութեան առաջիկայ նիստում: Հիմնադրամի կանոնադրական կապիտալը կկազմի 3 մլրդ դրամ: Հիմնադրամը երիտասարդ ընտանիքներին կտրամադրի 15 տարի մարման ժամկէտով 16 մլն դրամի չափով վարկեր: Երիտասարդ ընտանիքներին բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակում այս տարի ստեղծուած 12 մլն դրամ կապիտալով հիմնադրամը արդէն տրամադրել է 1,6 մլրդ դրամի չափով հիպոթեքային վարկեր: Մինչեւ տարեվերջ, ըստ վարչապետի, այդ ցուցանիշը կաւելանա:
  -   Հասարակութիւն