Ռոբերտ Ամիրխանեան.«Կոմպոզիտորը ոչ թէ նա է, ով ստեղծագործում է, այլ այն մարդը, ով չի կարող չստեղծագործել»


Ռոբերտ Ամիրխանեան.«Կոմպոզիտորը ոչ թէ նա է, ով ստեղծագործում է, այլ այն մարդը, ով չի կարող չստեղծագործել»

  • 01-05-2011 12:23:00   | Հայաստան  |  Մշակոյթ
 Արամ Խաչատրեանի անուան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ապրիլի 30-ին տեղի ունեցաւ հայ անուանի կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանեանի «...Երդւում եմ Քեզ, իմ երկիր...» խորագրով համերգն ու «Հայաստանի ձայնը» ձայնասկաւառակի շնորհանդէսը: Համերգին ելոյթ ունեցան Հայաստանի պետական երիտասարդական նուագախումբը, մենակատարներ Սեդա Ամիր- Կարայեանը, Գուրգէն Բաւեյեանը, Իրինա Զաքեանը, Գէորգ Յակոբեանը, Յովհաննէս Այվազեանն ու «Պրոմենադ» վոկալ անսամբլը: Լրագրողների հետ զրոյցում կոմպոզիտորը նշեց, որ ձայնասկաւառակում զետեղուած էն ինչպէս արդէն հանրութեան կողմից սիրուած, այնպէս էլ 16 նոր երգեր: «Այս ձայնասկաւառակի շնորհիւ կը կամրջուէն իմ եւ արուեստասէր հասարակութեան հոգիները»,- ասաց Ռ.Ամիրխանեանը` յաւելելով, որ իր առաջին ձայնասկաւառակը միայն հիմա է թողարկւում, քանի որ նոր է սկսել ուշադրութիւն դարձնել հեղինակային իրաւունքին: «Կոմպոզիտորը ոչ թէ նա է, ով ստեղծագործում է, այլ այն մարդը, ով չի կարող չստեղծագործել: Էս, ի հարկէ, զինուոր եւ հոգեւորական չեմ , բայց ունեմ պատուի մասին իմ ուրոյն պատկերացումները եւ հասկանում եմ, որ իւրաքանչիւր հայրենասէր մարդ պէտք է անսահման սիրի իր հայրենիքը»- անդրադառնալով խորագրի ընտրութեանը` ասաց Ռ.Ամիրխանեանը: Իր հերթին նուագախմբի գեղարուեստական ղեկավար եւ դիրիժոր Սերգեյ Սմբատեանն էլ նշեց, որ Ռ.Ամիրխանեանը բեմի մեծ վարպետ է, ում երաժշտութիւնը գերում է բոլորի սրտերը: Միջոցառմանը ներկայ էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը, ՀՀ մշակոյթի նախարար Յասմիկ Պօղոսեանը, Երեւանի քաղաքապետ Կարէն Կարապետեանը, մշակութային եւ հասարակական գործիչներ եւ այլոք:
  -   Մշակոյթ