«Ֆուկուսիմա-1» ատոմակայանում ներկայումս առաջնային խնդիր է ռադիօակտիւ ջրի հեռանելը
01-05-2011 09:42:21 | | Միջազգային
<<Ֆուկուսիմա-1>> ատոմակայանում կուտակուել է 87,5 հազար տոննա ռադիօակտիւ ջուր
www.vesti.ru-ի հաղորդմամբ` «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում կուտակուել է 87,5 հազար տոննա բարձր ռադիօակտիւ ջուր: Նոյն աղբիւրի հաղորդամամբ` մասնագէտները ջրահեռացման աշխատանքները արագացնելու համար եղած պոմպին պատրաստւում են աւելացնել եւս մէկը:
Կայքը նշում է, որ ներկայումս առաջնային խնդիր է ռադիօակտիւ ջրի հեռանելը առաջին եւ երկրորդ ռէակտորների տարածքներից, որոնցից իւրաքանչիւրում կուտակուել է 25 հազ տոննա ջուր: Ջրահեռացումը խիստ անհրաժեշտ է ատոմակայանի վերանորոգման աշխատանքները շարունակելու եւ միջուկային ռէակտորների գերտաքացումից խուսափելու համար: