Լեւոն Սայանը պարգեւատրուել է Հայաստանի Պատւոյ շքանշանով
18-12-2009 14:54:00 | Հայաստան | Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի նախագահ Սերժ
Սարգսեանը դեկտեմբերի 17-ին հրամանագիր է ստորագրել հայ-ֆրանսիական
բարեկամական կապերի ամրապնդման եւ զարգացման գործում ներդրած
նշանակալի աւանդի, ինչպէս նաեւ երկարամեայ ազգանպաստ գործունէութեան
համար Լեւոն Սայանին (Ֆրանսիա) Պատւոյ շքանշանով պարգեւատրելու
մասին: Այս մասին «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ նախագահի Մամլոյ
գրասենեակից: