Դեկտեմբերի 17-ին կկայանայ Հայ կազակութեան առաջին մեծ<br /> համաժողովը<br />


Դեկտեմբերի 17-ին կկայանայ Հայ կազակութեան առաջին մեծ
համաժողովը

  • 16-12-2009 18:00:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Երեւանում դեկտեմբերի 17-ին տեղի կունենայ Հայ կազակութեան առաջին մեծ համաժողովը (Բոլշոյ կրուգ): Համաժողովը անց է կացւում վերջերս ստեղծուած Հայ կազակութեան ատամանների խորհրդի նախաձեռնութեամբ: Ատամանների խորհրդի անդամներն են` Հայ-կազակական բարեկամութեան եւ համագործակցութեան միջազգային միութիւնը, Կազակների միասնութեան իշխան Վ.Մադաթովի անուան հայ հասարակական կազմակերպութիւնը եւ Հայ-ռուսական կազակական միաւորումը: Ինչպէս տեղեկանում ենք Ատամանների խորհրդի լրատուական ծառայութիւնից ստացուած հաղորդագրութիւնից, համաժողովին կմասնակցեն շուրջ 300 պատգամաւոր, ինչպէս նաեւ ՀՀ Նախագահի աշխատակազմի, ՀՀ Պաշտպանութեան նախարարութեան, ՌԴ Զինուած ուժերի հրամանատարութեան, ՀՀ-ում ՌԴ-ի դեսպանութեան, Ռուսաստանի կազակութեան ներկայացուցիչներ:
  -   Հասարակութիւն