Հայաստանի Եւրոպական Շարժումը սկսել է արշաւ` ուղղուած ԵՄ<br /> մուտք գործելու վիզաների պարզեցմանը եւ ազատականացմանը<br />


Հայաստանի Եւրոպական Շարժումը սկսել է արշաւ` ուղղուած ԵՄ
մուտք գործելու վիզաների պարզեցմանը եւ ազատականացմանը

  • 16-12-2009 16:16:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Եւրոպական Շարժումը սկսել է արշաւ` ուղղուած ԵՄ մուտք գործելու վիզաների պարզեցմանը եւ ազատականացմանը: Արշաւը իրականացւում է էլեկտրոնային ճանապարհով: Այցելելով http://www.petitiononline.com/EUVisa/petition.html հասցէն, Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի, Բելառուսի, Ուկրաինայի եւ ԵՄ ցանկացած քաղաքացի կարող է ստորագրել յայտարարութեյան տակ, որում ասւում է. «Մենք` Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի, Բելառուսի, Ուկրաինայի եւ ԵՄ քաղաքացիներս, խնդրում ենք Եւրոպական Միութեան անդամ պետութիւններին եւ ԵՄ կառույցներին ներկայացնել արեւելյան գործընկերութեան պետութիւնների` ԵՄ երկրների համար վիզաներ ստանալու պարզեցման ճանապարհային քարտէզ եւ հանել կամ կրճատել վիզաների տուրքը, որքան հնարաւոր է արագ: Իբրեւ առաջնային քայլ, խնդրում ենք պարզեցնել վիզաներ ստանալու ընթացակարգը եւ տրամադրել երկարաժամկէտ մուտքի վիզաներ»:
  -   Հասարակութիւն