Մերձմոսկովեան Պոդոլսկ քաղաքում վախճանուել է 15-ամեայ<br /> բռցկամարտիկ Նորայր Մուրադեանը<br />


Մերձմոսկովեան Պոդոլսկ քաղաքում վախճանուել է 15-ամեայ
բռցկամարտիկ Նորայր Մուրադեանը

  • 16-12-2009 14:30:00   | Ռուսաստան  |  Հասարակութիւն
ՊՈԴՈԼՍԿ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Դեկտեմբերի 14-ի երեկոյեան Ռուսաստանի Դաշնութեան Պոդոլսկ քաղաքի մանկական հիւանդանոցում մահացել է 15-ամեայ բռնցկամարտիկ Նորայր Արայիկի Մուրադեանը: Ըստ LifeNews ռուսական կայքէջի, պատանին հիւանդանոց էր տեղափոխուել դեկտեմբերի 10-ին, անմիջապէս պարապմունքից յետոյ, որի ընթացքում գլխին ստացած հարուածից կորցրել էր գիտակցութիւնը եւ վայր ընկել: LifeNews-ի տեղեկութիւններով, պատանին գանգուղեղի երկու վիրահատութեան է ենթարկուել, սակայն նեյրովիրաբուժների բոլոր ջանքերն ապարդիւն են եղել. հայազգի պատանին մահացել է վերակենդանացման բաժանմունքում` գիտակցութեան չգալով: Իրաւապահները ճշտում են տղայի մահուան հանգամանքները: Պատանու հոր համոզմամբ, որդուն հնարաւոր էր փրկել: Նրան վրդովեցրել է այն, որ տղային վիրահատած բժիշկը նախապէս չի խորհրդակցել այլ մասնագէտների հետ: Արայիկ Մուրադեանը նաեւ ասել է, որ միգուցէ իր որդուն պէտք էր տեղափոխել Մոսկուա: «Տղայիս սպանեցին»,- ասել է նա: Ըստ կայքէջի, մինչդեռ պատանու մարզիչը հերքում է մարզումներում վնասուածք ստանալու հաւանականութիւնը: Նա պնդել է, որ տղան այդ օրը եկել է պարապմունքի, սակայն չի մարզվել` պատճառաբանելով գլխացաւը: Մարզիչը` վկայակոչելով իր բազմամեայ փորձը, համոզմունք է յայտնել, որ անհնար էր նման հարուած ստանալ բռնցքամարտում:
  -   Հասարակութիւն