Ղրիմի Սբ. Խաչ եկեղեցին կշարունակի մնալ Հայաստանեայց<br /> Առաքելական Սուրբ Եկեղեցու Ուկրաինայի Հայոց թեմի իշխանութեան<br /> ներքոյ<br />


Ղրիմի Սբ. Խաչ եկեղեցին կշարունակի մնալ Հայաստանեայց
Առաքելական Սուրբ Եկեղեցու Ուկրաինայի Հայոց թեմի իշխանութեան
ներքոյ

  • 15-12-2009 13:56:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԷՋՄԻԱԾԻՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ի պատասխան Ղրիմի Սբ. Խաչ եկեղեցու առնչութեամբ Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի յղած գրութեան, Ղրիմի Ինքնավար Հանրապետութեան Գերագոյն Ռադայի նախագահ Անատոլի Գրիցենկոն հեռախօսազրոյց է ունեցել Նորին Սրբութեան հետ եւ հաւաստիացրել,որ Ղրիմի Սբ. Խաչ եկեղեցու կարգավիճակում որեւէ փոփոխութիւն չի լինելու: Սբ. Խաչ եկեղեցին շարունակելու է գտնուել Հայաստանեայց Առաքելական Սբ. Եկեղեցու Ուկրաինայի Հայոց թեմի իշխանութեան ներքոյ` որպէս հոգեւոր-եկեղեցական նշանակութեան կառոյց: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Տեղեկատուական համակարգից, Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ Ուկրաինայի հայոց թեմում արդէն իսկ հոգեւոր սպասավորության է կոչուել Տ. Հայրիկ աբեղայ Յովհաննիսեանը, ով թեմակալ առաջնորդի իշխանութեան ներքոյ իր ծառայութիւնն է բերելու իբրեւ Ղրիմի առաջնորդական փոխանորդ եւ Սբ. Խաչ վանքի վանահայր:
  -   Հասարակութիւն