Հայոց Մեծ Եղեռնի ոգեկոչումը՝ Թաւրիզում


Հայոց Մեծ Եղեռնի ոգեկոչումը՝ Թաւրիզում

  • 30-04-2011 16:08:56   |   |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը
Հայոց Մեծ Եղեռնի Նահատակների յիշատակը յաւերժացնելու նպատակով՝ ապրիլի 28-ի առաւօտեան ժամը 10:30-ին Թաւրիզի Ս. Սարգիս եկեղեցում մատուցւեց ս. պատարագ եւ կատարւեց հոգեհանգստեան արարողութիւն: Օրւայ պատարագը մատուցեց Տ. Ստեփանոս վրդ. Փաշայեանը, որը պատարագի ընթացքում քարոզեց յաւուր պատշաճի: Շարականների երգեցողութիւնը կատարեց «Կոմիտաս» երգչախումբը՝ ղեկավարութեամբ Վարդան Վահրամեանի: Արարողութեանը ներկայ էին՝ Ատրպատականի հայոց Թեմական խորհրդի ներկայացուցիչները, ՀՕՄ-ի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանի եւ հայոց դպրոցի աշակերտ-աշակերտուհիները, ուսուցչական կազմերը, միութիւնների ու մարմինների ներկայացուցիչները եւ մեծ թւով հայորդիներ:
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը